Քանի որ թէ՛ Բաքւի բռնապետի եւ թէ՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակւում են, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերեալ զանազան յայտարարութիւնները, եւ հայստանեան լրատւական ու մասնսգիտական դաշտը ստիպւած է անդրադառնալ դրանց, ըստ իս, ճիշտ կը լինի թշնամական քարոզչութեան եւ ծրագրի այդ տարրը հայկական տիրոյթում կոչել առնւազն իրական «անւանումով»։ Այս մասին տելեգրամեան իր էջում գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Իբր «Զանգեզուրեան» կամ «Զանգեզուրի» կոչեցեալ «միջանցքը» նշւած երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պէտք է ապահովւի ոչ թէ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաեւ Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետութիւնների միջեւ անխափան եւ ամենակարճ հաղորդակցութեան ուղին։
Հետեւաբար «Զանգեզուրեան միջանցք» յորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակութիւնն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողսրկելու համար, եւ, ըստ այդմ, եթէ հնարաւորութիւն չկայ այդ «անւանումը» մեզանում ընդհանրապէս չյիշատակելու, այն պէտք է կոչւի «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնոյթը»,- գրել է Ոսկանեանը։