Հա

Քաղաքական

23/10/2022 - 12:55

«Ինձ կը տեսնէք նոր պաշտօնում». Արտակ Բեգլարեան

Արցախի պաշտպանութիւնը եւ հայկական ապագան պէտք է երաշխաւորւի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը։

«alikonline.ir» - Արցախի պաշտպանութիւնը եւ հայկական ապագան պէտք է երաշխաւորւի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը։

«Ինձ կը տեսնէք նոր պաշտօնում։ Հիմա քննարկումների մէջ ենք նախագահի եւ Ռուբէն Վարդանեանի հետ, թէ ինչ գործառոյթներով պէտք է զբաղւեմ։ Ինձ համար էական է ոչ թէ կարգավիճակը, այլ ծառայութիւնը, իսկ ծառայութիւնն ըստ հրատապութեան ըստ իմ կարողութիւնների եւ հրատապութեան կը կողմնորոշւենք, թէ որն է համապատասխան։ Ստւեր չեմ անցնելու շատ ակտիւ եմ լինելու ակտիւօրէն աջակցելու եմ Ռուբէն Վարդանեանին եւ որպէսզի կարողանանք մեր ծրագրաւորած բարեփոխումների պլանն իրականացնել Արցախում»,- ասաց նա։

Բեգլարեանի խօսքով` Արցախը եւ Հայաստանը պէտք է դիտարկել որպէս մէկ ամբողջականութիւն, որովհետեւ մէկ հայրենիք է, մէկ ազգ։

«Արցախը բացառիկ դեր ունի հայոց հայրենիքի ու ազգի համար։ Արցախի պաշտպանութիւնը եւ հայկական ապագան պէտք է երաշխաւորվի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այդ մասով Արցախի իշխանութիւնը եւ բնակչութիւնը շարունակելու է իր հետեւողական պայքարը։ Մենք նախագահի հետ երկար քննարկումներ պէտք է անենք, որ հասկանանք ինչ ձեւաչափով եւ պայմաններով պէտք է բանակացութիւններ ունենանք Ադրբեջանի հետ։ Այդ բանակցութիւնների մասին մեր դիրքորոշումը լրացուցիչ կը յայտարարւի պատկան մարմինների կողմից, երբ պատրաստ լինենք»,- ասաց նա։

Անդրադառնալով Բերձորի եւ Աղաւնոյի բնակիչներին ինչպէս միւս տեղահանւածներին աջակցութիւն տալու հարցին, նա ասաց որ աջակցութիւն այս ընթացքում տրամադրւել է, եւ տրամադրւում է:

«Բերձորի եւ Աղաւնոյի բնակիչներին տարբեր բնոյթի աջակցութիւններ եղել են միանւագ կամ շարունական, եւ մեր կողմից, եւ Կարմիր խաչի։ Նիւթական վնասների դիմաց աջակցութիւնը ինչպէս բոլոր բնակիչներն այնպէս էլ նրանք ստանալու են տարիների ընթացքում, որովհետեւ տասնեակ միլիարդների վնասներ են կրել, իսկ բնակարնների ստանալու համար հերթում են, ովքեր ցանկանում են Հայաստանի կառավարութեան ծրագրով հիփոթեքով բնակարան են ձեռք բերում, ովքեր էլ ցանկանում են Արցախի կառավարութիւնից են ստանում առաւել արտօնեալ պայմաններով»,- նշեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։