Հա

Քաղաքական

25/10/2022 - 15:20

«Ապագայում ընդդիմութեան գործողութիւններում կը լինեն նորարարութիւններ». Սէյրան Օհանեան

«Պատերազմի վտանգ միշտ էլ կայ։ Իսկ եթէ մարտական գործողութիւնների հաւանականութիւնը մշտապէս գոյութիւն ունի, պէտք է ամրապնդես քո ռազմավարական, հաւաքական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռէյլսերի վրայ, իրականացնել պաշտպանութիւն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ճեպազրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։ 

«alikonline.ir» - «Պատերազմի վտանգ միշտ էլ կայ։ Իսկ եթէ մարտական գործողութիւնների հաւանականութիւնը մշտապէս գոյութիւն ունի, պէտք է ամրապնդես քո ռազմավարական, հաւաքական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռէյլսերի վրայ, իրականացնել պաշտպանութիւն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ճեպազրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ պարտութիւնների շարանը շարունակական է լինելու այն պարագայում, երբ երկրի իշխանութեան ղեկին պարտւած մարդիկ են, բանակցողը նոյնն է, գտնւում են ներքին, նաեւ միջազգային հարթակում պարտադրանքի ճնշման ներքոյ։

«Ճնշումներն այն ուղղութեամբ են, որպէսզի վերջնականապէս կատարւի Ադրբեջանի եւ Թուրքիայի կամքը, որ միջանցք բացւի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանի իշխանութիւնները չեն հասկանում, կամ միտումնաւոր են անում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է։ Տալու փոխարէն պէտք է ամրապնդել պաշտպանութիւնը»,- ասաց Օհանեանը։

Խօսելով «Դիմադրութեան» շարժման գործողութիւնների մասին, նա նշեց, որ աշխատանքը բաւարար չէր. «Ինքներս էլ դա տեսնում ենք, հիմա որոշակի վերլուծութիւն ենք անում, ապագայում մեր գործողութիւններում կը լինեն նորարարութիւններ»։

Ս. Օհանեանն ասաց, որ «Դիմադրութեան» շարժումը կանխել է այն ծաւալուն եւ արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանութիւնների վրայ։

«Ակնյայտ է, որ պարտութիւնից յետոյ անընդհատ ճնշում են մեր իշխանութիւնների վրայ նոյն խաղաղութեան օրակարգով։ Մեր վրայ ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով, Մոսկւայի կողմից ճնշումներ չկան։

«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողութիւններ են ընթանում ենթակառոյցների, ճանապարհների բացման ուղղութեամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թեւերի կենտրոն, այս կամ այն թեւերի շփման հատւած, այդ ամէնն է թոյլ տալիս, որ Հայաստանի վրայ ճնշումները շարունակւեն, յատկապէս որ մենք երկու բանաձեւերի մէջ տեսնում ենք, որ Արեւմուտքից մեզ տրամադրւած բանաձեւը տանում է նրան, որ վերջնականապէս կը կորցնենք Արցախը»,- ասաց Սէյրան Օհանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։