Հայաստանի Հանրապետութեան տարածքի 127 քառակուսի կիլոմետր թշնամական բռնազաւթման մէջ է։
«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամի իր ալիքում գրել է.
«Հայաստանի Հանրապետութեան տարածքի 127 քառակուսի կիլոմետր թշնամական բռնազաւթման մէջ է։
Մեր պետութեան սրբազան հողում անբռնազբօս լկտիութեամբ տեղակայւած են Բաքւի բռնապետական վարչախմբի զինւած բաշիբոզուկները։
Այս ամօթալի փաստը պէտք է յիշել եւ գործել դրա հնարաւորին արագ վերացման ուղղութեամբ ամէն օր, քանզի դա նոյնն է, թէ ձեր տան մի հատւածում նստած լինի զինւած թշնամին, եւ դուք հանգիստ ապրէք առօրեական կեանքով»։