Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«ԱԺ-ի տւեալ որոշումը, ոչ միայն հարւածեց ՀՀ-ի եւ նրա ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, առանց այն էլ խիստ զգայուն էտապում գտնւող, փոխյարաբերութիւններին, այլ մանաւանդ զօրեղ տօնայնութիւն հաղորդեց՝ ՔՊ-ականութեան եւ պանթուրանականութեան միջեւ ներկայիս ընթացող մահատարած սիրախաղին։
Զախարովան էլ կարծես աճապարեց՝ Հայաստանում հակառուսականութեան մթնոլորտի առաջացումը միմիայն ԱՄՆ-ին ու Եւրոպային վերագրելու հարցում։ Նա թերեւս չցանկացաւ, կամ էլ նպատակայարմար չնկատեց շեշտելու նաեւ Թուրքիայի եւ «Ադրբեջան»-ի տխուր դերը այս մթնոլորտի ձեւաւորման մէջ։
Այնուամենայնիւ ազգովին հոգու պարտք ունենք՝ չմոռանալու երբեք, որ հէնց Կոնստանտին Զատուլինն է եղել՝ ՌԴ պետդումայի Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող յայտնի բանաձեւի օրինագծային համահեղինակը, 1995թ․։
Ահա հայանպաստ բանաձեւի հեղինակ պետական այրը, այժմ «անցանկալի անձ» հէնց Հայաստանում․․․
Զատուլինի մասին որոշումը դոյզն իսկ ձեռքբերում չունեցաւ Հայաստանի եւ հայութեան պետական եւ ազգային շահերի համար։
Իսկ հաւանական վնասների մասին․․․ դեռ պէտք է, գոնէ որոշումը կայացնելուց յետոյ, երկար խորհեն որոշում կայացնողները»:
Յիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելւել է: