«ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆէյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացւելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անւանումը:
«alikonline.ir» - «ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆէյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացւելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անւանումը:
Նա նշեց, որ գալիք միջոցառումը համեմատելի չի լինելու Հայաստան-Սփիւռք նախորդ միջոցառումների հետ, քանի որ նախկինում բոլոր կազմակերպութիւնները, կարեւոր հաստատութիւնները մասնակցում էին:
Նրա որակմամբ, գուցէ դա անբաւարար կապ էր, բայց այն կար, իսկական Սփիւռքի հետ շփում էր տեղի ունենում, հնչում էր նաեւ քննադատութիւն:
Մուրադ Փափազեանը ներկայացրեց, թէ ինչ քայլեր է ձեռնարկել իր մուտքը ՀՀ արգելելու դէմ պայքարելու նպատակով, խօսեց Հայաստան-Ադրբեջան Խաղաղութեան համաձայնագրի ստորագրման, Աննա Յակոբեանի Ֆրանսիա կատարած այցի, Ֆրանսիայում Արցախի անկախութեան ճանաչման 2020 թւականի գործընթացի ու այսօր դրա հնարաւորութիւնների, ինչպէս նաեւ իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» գրքի մասին, որը հրապարակւել է այս ամիս Ֆրանսիայում:
Արաքս Մարտիրոսեան