Հա

Քաղաքական

26/10/2022 - 13:40

«Առաջիկայ 1-2 ամիսները յստակ պատասխանալու են հետեւեալ հարցին. Կը լինի՞ արդեօք հայկական ազգային պետութիւն 2023 թւականից յետոյ, թէ՞ ոչ». Վարուժան Գեղամեան

Ընդամէնը 1-2 ամիս, որին կը հետեւի կամ ազգային զարթօնք ու պետականութեան վերականգնում, կամ ցեղասպանութիւն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։ Չկայ մէջտեղի տարբերակ։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«alikonline.ir» - Ընդամէնը 1-2 ամիս, որին կը հետեւի կամ ազգային զարթօնք ու պետականութեան վերականգնում, կամ ցեղասպանութիւն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։ Չկայ մէջտեղի տարբերակ։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«Հայաստանի ժամանակակից պատմութեան ամենակարեւոր օրերն ենք ապրում։

Առաջիկայ 1-2 ամիսները լինելու են վճռական եւ յստակ պատասխանալու են հետեւեալ հարցին. Կը լինի՞ արդեօք հայկական ազգային պետութիւն 2023 թւականից յետոյ, թէ՞ ոչ։

Ընդամէնը 1-2 ամիս, որին կը հետեւի կամ ազգային զարթօնք ու պետականութեան վերականգնում, կամ ցեղասպանութիւն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։

Չկայ մէջտեղի տարբերակ։

Կամ առաջինը, կամ երկրորդը։

Կամ #հավերժականՀայաստան, կամ #հակաՀայաստան։

Առաջինի համար միակ իրական ելքը նոր ազգային իշխանութիւն ունենալն է, իսկ երկրորդը կը լինի, եթէ շարունակենք ձեւացնել, որ ոչինչ էլ չի կատարւել ու «գլուխներս կախ մեր գործը անենք», այսինքն ուղղակի նստենք ու զբաղւենք ինքնախաբէութեամբ։

Ընտրութիւնը պարզ է։

Մնում է բոլորս այն կատարենք։

Հայաստանի ժամանակակից պատմութեան ամենավճռական օրերն ենք ապրում...»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։