Հա

Քաղաքական

26/10/2022 - 13:45

«Կաթողիկոսները դեղին քարտ են ցոյց տւել իշխանութեանը». Մանուկեանը` սփիւռքի համաժողովի մասին

«Մեղք է գագաթաժողով ասելը այդ երեւոյթին, որովհետեւ ամէն փայլուն բան ոսկի չէ։ Ուղղակի ձեւախեղւած է հայրենիք-սփիւռք գաղափարը։ Դաշնակցութիւնը` որպէս հայ իրականութեան ամենախոշոր աւանդական եւ ամբողջ աշխարհում որպէս հայկական ամենատարածւած եւ յայտնի կազմակերպութիւն, ուղղակի չի հրաւիրւել սփիւռքի համաժողվին։ Սա այս իշխանութիւնների աւերիչ քաղաքականութեան շարունակութիւնն է։ Այս իշխանութիւնները լուծարեցին սփիւռքի նախարարութիւնը, խեղաթիւրեցին ընդհանրապէս սփիւռքի հետ յարաբերութիւնների ձեւաչափն ու աշխատաձեւը»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը։

«alikonline.ir» - Սփիւռքի հետ համաժողովին երկու հայ աւանդական կուսակցութիւններից մէկն է հրաւիրւել, իսկ Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները բոյկոտել են այն։

Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում սպասւող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին սփիւռքում ներկայացւածութիւն ունեցող երկու աւանդական կուսակցութիւններից Ռամկավար ազատական կուսակցութիւնը հրաւիրւել է, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը` ոչ։

«Մեղք է գագաթաժողով ասելը այդ երեւոյթին, որովհետեւ ամէն փայլուն բան ոսկի չէ։ Ուղղակի ձեւախեղւած է հայրենիք-սփիւռք գաղափարը։ Դաշնակցութիւնը` որպէս հայ իրականութեան ամենախոշոր աւանդական եւ ամբողջ աշխարհում որպէս հայկական ամենատարածւած եւ յայտնի կազմակերպութիւն, ուղղակի չի հրաւիրւել սփիւռքի համաժողվին։ Սա այս իշխանութիւնների աւերիչ քաղաքականութեան շարունակութիւնն է։ Այս իշխանութիւնները լուծարեցին սփիւռքի նախարարութիւնը, խեղաթիւրեցին ընդհանրապէս սփիւռքի հետ յարաբերութիւնների ձեւաչափն ու աշխատաձեւը»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը։

ՀՅԴ-ական գործչի խօսքով` իրենք չեն ցանկանում որեւէ պարզաբանում լսել, թէ ինչու հրաւիրւածների ցուցակում չկան, քանի որ սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը բազմիցս իր վերաբերմունքն արտայայտել է Դաշնակցութեան նկատմամբ։

«Պատահական չէ, որ ե՛ւ Ամենայն հայոց կաթողիկոսը, ե՛ւ Արամ Ա Վեհափառը յայտարարել են չմնասնակցելու մասին։ Այդ յայտարարութեամբ նրանք զգուշացում եւ դեղին քարտ են ցոյց տալիս, որ այս իշխանութիւնների գործունէութիւնը պառակտիչ են»։

Մանուկեանը նշում է` այդ ձեւաչափը դեռ չծնւած մահացել է. «Իշխանութիւնն ուզում է իրար գլուխ հաւաքել` իմիտացիա ստեղծելով, թէ սփիւռքի աջակցութիւնն ունի»։

Ի տարբերութիւն Դաշնակցութեան` Ռամկավար ազատական կուսակցութիւնը ողջունում է համաժողովի անցկացումը` այն համարելով կարեւոր քայլ, որը կը միաւորի հայութեանը դժւար ժամանակներում։

«Շատ լուրջ մարտահրաւէրներ կան, ընդհուպ մինչեւ պետականութիւն կորցնելու հարցի առաջ ենք կանգնած։ Ինչ ուղերձներ էլ լինեն այդ համաժողովին, դրանք բոլորը պէտք է կապւած լինեն այդ հարցի հետ, պետականութիւն կորցնելը կը լինի կատաստրոֆա մեր ազգի համար։ Դրա համար առաջին ուղերձը պէտք է լինի ժողովրդի, ամբողջ հայութեան ջանքերի միաւորումը»,- ասաց կուսակցութեան ատենապետ Հրաչեայ Կարապետեանը։

Նա ակնկալում է, որ այդ համաժողովում պէտք է ընդհանուր ծրագիր մշակւի տնտեսութեան զարգացման, բանակի հզօրացման վերաբերեալ։

«Մենք եկել ենք այն վիճակին, ինչ Ադրբեջանը 30 տարի առաջ էր, երբ ամբողջ աշխարհի առաջ ամենուր լաց էին լինում թէ իրենց սպանել են, իրենց հողերը վերցրել են։ Մենք այսօր պէտք է միաւորւենք, որ այս վիճակից դուրս գանք։ Այսօր սփիւռքն էլ է բազմաշերտ, բազմերանգ ինչպէս Հայաստանը, բայց սփիւռքը պէտք է հասկանայ, որ եթէ չլինի Հայաստանի Հանրապետութիւնը, կարճ ժամանակ անց իրեն էլ կը տարրալուծեն»,- ասում է Կարապետեանը։

Նա սխալ է համարում կաթողիկոսների կողմից մասնակցութիւնից հրաժարւելը, քանի որ եկեղեցին երկար ժամանակ եղել է ժողովրդին միաւորող գործօններից մէկը։

«Եկեղեցին չպէտք է հրաժարւէր։ Կարելի էր գալ, մասնակցել, առաջարկներ ներկայացնել, ոչ թէ նեղացած դիրք ընդունել»։

Իսկ ՀՅԴ-ին չհրաւիրելը Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցչի համար անհասկանալի է։

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 28-31-ը Երեւանում սպասւող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին հրաւիրւած չէ նաեւ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը։

Մայր Աթոռն ու Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յայտարարել են, որ չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Գագաթնաժողովին մասնակցելու է 600 անձ աշխարհի 45 երկրից։ Կազմակերպմանը կուղղւի 309 միլիոն դրամ։

 

Յարակից լուրեր

  • Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին
    Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անունից մարտի 15-ին մասնակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցութիւնների երկխօսութիւն» խորագրով հեռավար համաժողովին:

  • «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան
    «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան

    «Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պէտք է Պապիկեան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցութիւնը քրտինքը ճակատներին՝ փորձեն յիմարագոյն եւ վտանգաւոր թէզը հերքել: Նկատի ունեմ երէկւայ (մարտի 14-ին, Խմբ.) Նիկոլի ասած այդ 5-րդ շարասեան պատճառով պարտութիւնը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում
    Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում

    Յայտնի դարձաւ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քւոտայից հրաժարւելու համար։

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մրկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։

  • «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան
    «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան

    Հայաստանը ձեռքերը լւալով Արցախից, արցախահայութիւնից, նրա իրաւունքներից, եւ ամբողջը մղելով, դրդելով, ստիպելով, համոզելով Արցախի իշխանութիւններին սեպարատ երկխօսութիւն սկսել Բաքւի հետ, որը արձանագրւած է Պրահայում ու Միւնխէնում ստորագրւած յայտարարութիւններում, ամբողջովին անպաշտպան է թողնում Արցախին Ադրբեջանի ագրեսիւ, ահաբեկչական  քաղաքականութեան դէմ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը
    ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը

    2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի Զինւած ուժերի եւ բանակի դէմ յարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականութիւնը, եւ նոյն տրամաբանութեան մէջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալութիւնը եւ այս դատաքննութիւնը դրա վառ վկայութիւնն են. այսօր՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։