Հա

Քաղաքական

28/10/2022 - 14:50

Որեւէ տարբերակ, որը կը սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը, մեզ համար անընդունելի է

Պուտինի տեքստը շատ յստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խօսել ենք, նաեւ ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ յստակ արձանագրւի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կը սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը, մեր կողմից պատռւելու է, անընդունելի է եւ ամէն կերպ դրա դէմ պայքարելու ենք. այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարեան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով նախօրէին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած յայտարարութեանը, թէ կայ վաշինգտոնեան փաստաթուղթ, որով առաջարկւում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

«alikonline.ir» - Պուտինի տեքստը շատ յստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խօսել ենք, նաեւ ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ յստակ արձանագրւի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կը սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը, մեր կողմից պատռւելու է, անընդունելի է եւ ամէն կերպ դրա դէմ պայքարելու ենք. այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարեան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով նախօրէին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած յայտարարութեանը, թէ կայ վաշինգտոնեան փաստաթուղթ, որով առաջարկւում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

«Կայ ամերիկեան կողմի ներկայացրած յստակ սեղանին դրւած փաստաթուղթ, որը մամուլում հրապարակւել է, սեպտեմբերի 27-ով թւագրւած, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկեան տարբերակ, ռուսական, թէ չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականութեան գոյութեան հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլեացիայից կանխելու, ստեղծւած իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրւայ իշխանութիւնների դէմ»,- ասաց նա:

Հարցին, թէ ինչ է անելու ընդդիմութիւնը, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահաւաքից անմիջապէս յետոյ մենք կարձագանգենք եւ կը ներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամէն ինչ անելու ենք»:

Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողւածք ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թե Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկւած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրայ եւ պատրաստ է հաստատել դա Սոչիում՝ յոյս յայտնելով, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին:

«Սա նշանակում գնալ Բրիւսէլ, ասել մէկ բան, Մոսկւայում՝ մէկ այլ բան, Վաշինգտոնում մի ուրիշ բան, ու երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոններ մրցակցութեան ու հակասութիւնների մանրադրամ: Գիշերը «Հայկական ժամանակով» այլ բան գրեց, կէսօրին «Թւիթեր»-ով այլ բան ասեց, երեկոյեան վստահ եմ՝ մէկ այլ բան է ասելու, գնալու է փակ սենեակում էլ լրիւ ուրիշ բան ասի: Սա է գաւառական ժուլիկութեամբ երկիրը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների մանրադրամ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Հայաստան է ժամանել Հարաւային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը, Իշխան Սաղաթելեանն ասաց. «Ամէն մէկն իր փայն է ուզում Հայաստանից այս իրավիճակում: Հայաստանը բանակցութիւններում պէտք է հանդէս գայ հայկական օրակարգով, մի տարբերակ, որը հայկական պետականութեան գոյութեանը չի վնասի Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցութեամբ ծրագիրը Արցախի յանձնում է, որը բերելու է հայկական պետականութեան կորուստ: Նրանք, ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, հայ ժողովրդի դաւաճարններ են»:

Նա յայտարարեց, որ իրենք դէմ չեն խաղաղութեանը, դէմ չեն բանակցութիւններին, այդ թւում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. «Բայց այդ խաղաղութիւնը չպէտք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման գնով, Արցախը կորցնելու գնով: Թշնամու զօրքերը պէտք է դուրս շպրտւեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խօսել խաղաղութեան մասին, երբ խրամատներում այս պահին կան հայ զինւորի դիակներ, այդ թւում բուժքրոջ, դու այդ պայմաններում գնում ես Ալիեւի ու Էրդողանի հետ սիլիբիլի ես անում, խօսում խաղաղութեան մասին: Դրա համար էլ այսօր որեւէ մէկը մեզ չի յարգում»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամաւորը:

Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միաւորելու, միասնութիւն, համերաշխութիւն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. Դա է տրամաբանութիւնը. ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Երեւանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին:

«Սրանց գագաթնաժողովը Սփիւռքը պառակտելու, նոր լարւածութիւն ստեղծելու, իրենց էժան եւ մանր քայլերով իրենք ոչ թէ համահայկական գագաթնաժողով են անում մեր ուժերը համախմբելու եւ մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփիւռքը պառակտելու համար:

Յանձնակատար ունեն, որը, ըստ էութեան, իր քայլերով ու գործողութիւններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ դեսպանի կամ յանձնակատարի գործունէութիւնից չի տարբերւում: Երբ դու քո առջեւ նպատակ ես դրել քանդել 100-ամեայ աւանդական կառոյցների գործունէութիւնը, պառակտել եւ փորձել Սփիւռքում լարւածութիւն ստեղծել, դու առնւազն կատարում ես Չաւուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփիւռքը մեզ համար սպառնալիք է:

Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ Մուրադ Փափազեանին եւ մեր միւս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խօսել համահայկական օրակարգերի մասին: Դա ընդամէնը շոու է, որեւէ լուրջ կազմակերպութիւն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդէն ամէն ինչ ասում է: Այդ իրավիճակում պէտք է ամաչէին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողութիւնն է»,- յայտարարեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։