Հա

Քաղաքական

29/10/2022 - 14:05

«Հրապարակելու եմ Փաշինեանի եւ մանկլաւիկների յանցանքների փաստական ապացոյցները, եթէ դատարանը հրաժարւի հրապարակել դրանք». Ն. Յոխիկեան

Դատական աբսուրդի սահմանները անհնար է պատկերացնել նիկոլական իշխանութեան աղբի պայմաններում։

Էջմիածնի դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ հոկտեմբերի 28-ին պէտք է ներկայացւէին ՀՀ ԱԱԾ-ի կողմից առգրաււած եւ աւելի քան 1 տարի յետոյ դատարան բերւած Նայիրի Յոխիկեանի հեռախօսում եղած փաստական ապացոյցները։

«alikonline.ir» -Նայիրի Յոխիկեանաը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Դատական աբսուրդի սահմանները անհնար է պատկերացնել նիկոլական իշխանութեան աղբի պայմաններում։

Էջմիածնի դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ հոկտեմբերի 28-ին պէտք է ներկայացւէին ՀՀ ԱԱԾ-ի կողմից առգրաււած եւ աւելի քան 1 տարի յետոյ դատարան բերւած Նայիրի Յոխիկեանի հեռախօսում եղած փաստական ապացոյցները։

Յիշեցնեմ, դրանք վերաբերում են 2019թ. մայիսի 11-ին Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Կարապետեանի եւ հրեայ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խօսակցութեանը, որի ժամանակ Փաշինեանն ու Կարապետեանը ակնարկել էին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրենց մութ գործարքների մասին՝ Լապշինին կոչ անելով զուսպ լինել այդ երկրների նկատմամբ եւ չխանգարել իրենց բարեկամութեանը։

Երէկւայ դատական նիստի ժամանակ իմ շահերի պաշտպան Լուսինէ Վիրաբեանը պահանջել էր, որ ներկայացւեն Լապշինի ուղարկած նամակները եւ ձայնային հաղորդագրութիւնները՝ որպէս Նայիրի Յոխիկեանի հրապարակումների ապացոյց։

Վլադիմիր Կարապետեանի փաստաբանի պահանջով դատաւորը ոչ թէ հրապարակեց հեռախօսի մէջ եղած փաստերը, այլ բաւարարւեց դրանց գոյութեան մասին խօսելով՝ ուղիղ 1 ժամ 20 րոպէ ընթերցելով հեռախօսում եղած նամակների ու ձայնային հաղորդագրութիւնների ստեղծման օրն ու ժամը։

Անկախ նրանից, որ մենք պահանջում էինք դատարանում հրապարակել ոչ թէ նամակների ու ձայնային հաղորդագրութիւնների գոյութիւնը, այլ դրանց բովանդակութիւնը, դատաւորը ընդառաջ գնաց իշխանութեան ներկայացուցչի փաստաբանի պահանջին։

Դուք պէտք է ներկայ լինէիք նիստին ու սեփական աչքերով տեսնէիք դրա զաւեշտը, երբ 1 ժամ 20 րոպէ շարունակ դատաւորը կարդում է՝ այսինչ օրը, այսինչ ժամին, եղել է նամակ կամ ձայնային հաղորդագրութիւն։ Վերջ։ Մենք պահանջում ենք հրապարակել, թէ ինչ է գրւած այդ նամակում կամ ինչ է ասւում ձայնային հաղորդագրութիւնում։ Վլադիմիր Կարապետեանի փաստաբանն առարկում է, թէ դրանք ռուսերէն են, իսկ դատարանը ռուսերէն չի հասկանում։

Պատճառաբանելով, թէ դատավարութեան մասին օրէնսդրութիւնը արգելում է դատական նիստի ժամանակ օգտագործել օտար լեզու, հակառակ կողմը ամէն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինեանի ու նրա մանկլաւիկների գործած յանցանքների մասին փաստական ապացոյցները չհրապարակւեն։ Այնինչ ռուսերէն ապացոյցների կողքին մենք ունենք նաեւ դրանց հայերէն պատշաճ թարգմանութիւնը, ինչը մինչեւ այժմ քննութեան առարկայ չի դարձել։

Եթէ դատարանը շարունակի նման առերեւոյթ կողմնակալ աշխատանքը եւ հրաժարւի հրապարակել ապացոյցները, ապա ես ԶԼՄ-ներով կը հրապակեմ դրանք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։