Հա

Քաղաքական

30/10/2022 - 14:40

«Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում էք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսէք ինչ վայնասուն է Ադրբեջանում». Հրանտ Բագրատեան

Արցախում կարող է իրավիճակը փոխւել, որովհետեւ երիտասարդութիւնը փոխւած է եւ վերջին տարիներին նրանց սուտ է մատուցւել: Այս մասին «Երկրի հիւրասրահ»-ում հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը:

«alikonline.ir» - Արցախում կարող է իրավիճակը փոխւել, որովհետեւ երիտասարդութիւնը փոխւած է եւ վերջին տարիներին նրանց սուտ է մատուցւել: Այս մասին «Երկրի հիւրասրահ»-ում հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը:

«Վաղւայ (հոկտեմբերի 30-ի, Խմբ.) հանրահաւաքը կարեւոր է, որ բոլորը տեսնեն: Ես քանի անգամ ասել եմ, որ Ղարաբաղը չլինի, յաջորդը հարւածի տակ է լինելու Հայաստանը: Չի կարելի լինել հայ, ապրել Հայաստանում եւ չպայքարել Արցախի համար, չի կարելի ասել 30 կամ 20 տարի առաջ Ղարաբաղը վաղուց տւած էր, դա ցինիզմ է»,- ասաց նա:

Բագրատեանի խօսքով` մենք այսօր երկու քաղաքական հարց ունենք` Արցախի հարցն ու միջանցքը. «Արցախի հարցը Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում էք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսէք ինչ վայնասուն է Ադրբեջանում, առաջին անգամ Ռուսաստանն ասաց, որ Արցախը չպէտք է  լինի Ադրբեջանի կազմում: Կայ ուրիշ պետութիւն, որ նման բան է ասում, բերէք տեսնենք: Հիմա տեսնելով Ռուսաստանի վերաբերմունքը անմիջապէս փորձում են էս կողմ անցնել: Հրապարակւեց ամերիկեան փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջանի կազմ էր անցնում, թող վեր կենան, ասեն, որ նման տարբերակ չկայ, ես Էդմոն Մարուքեանին չեմ հաւատում: Սա սովորական խառնակչութիւն է, բակային մակարդակի մուտիլովկա»:

Անդրադառնալով միջանցքի հարցին` Բագրատեանն ասաց, որ Զատուլինը յայտնել է, որ միջանցքին համաձայնել է Նիկոլ Փաշինեանը 2020 թւականի նոյեմբերի 9-ին:

«Մենք ասեցինք, որ սա երեւի խօսք է տւել եւ հիմա ուզում է հրաժարւել, որովհետեւ նա միջանցքի հարցում երբեք չի հերքում Էրդողանին եւ Ալիեւին»,- նշեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։