Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրաւիրւած արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահաւաք:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրաւիրւած արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահաւաք:
Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովից։
Ստեփանակերտից եւ շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցութեամբ հանրահաւաքում, ի թիւս այլ ելոյթների, ԱԺ պատգամաւոր Արեգ Աւագեանը ներկայացրել է Ազգային ժողովի յայտարարութիւնը:
Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը, որը մասնակցում էր հանրահաւաքին՝ նախկին նախագահներ Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի հետ, ֆէյսբուքեան էջում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել․
«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու եւ տնօրինելու հարցում… »,-գրել է Արցախի նախագահը։