Հա

Քաղաքական

31/10/2022 - 08:00

Շպրտման ենթակայ է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կը ներառի Ադրբեջանի կազմում. Արթուր Մոսիեան

Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրաւունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետութեան ԱԺ արտահերթ նիստի ժամանակ յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

«alikonline.ir»- Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրաւունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետութեան ԱԺ արտահերթ նիստի ժամանակ յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը: Գրում է Yerkir.am-ը:

«ԱԺ արտահերթ նիստը եւ Վերածննդի հրապարակի հանրահաւաքներն ունեն մէկ օրակարգ՝ արցախահայութիւնը պատրաստ է տէր կանգնել իր ազատ եւ անկախ ապրելու օրակարգին, ինչպէս 30 տարի առաջ՝ արցախեան ազատագրման օրերին: Փոխւում են ժամանակները, իրողութիւնները, աշխարհակարգը, անփոփոխ է միայն արցախցու կամքն ու վճռականութիւնը տէր կանգնելու իր պատմութեանը իրաւունքների, եկեղեցուն, շիրիմներին, հազարաւոր հայորդիների արեամբ սրբագործւած հայրենիքին: 44-օրեայ պատերազմից յետոյ մեր երկիրը նոր մարտահրաւէրների առջեւ է: Ադրբեջանի ղեկավարը յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկայ, իրենք լուծել են այն»,- նշեց Մոսիեանը:

Արթուր Մոսիեանի խօսքով՝ միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրաւունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը:

«Այդպիսի մի փաստաթուղթ օրերս պառւեց Հայաստանի խորհդրարանում մեր գործընկերոջ կողմից: Այո, պատտռման եւ շպրտման ենթակայ է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կը ներառի Ադրբեջանի կազմում՝ անկախ այն բանից, թէ ով կը ներկայացնի փաստաթուղթը, որովհետեւ դա պարունակում է նոր ցեղասպանութեան եւ Արցախի հայաթափման վտանգ: Այս ամենը թոյլ չտալու ճանապարհը համախմբւելը եւ մեր իրաւունքներին տէր կանգնել է: Սա երկարատեւ պայքար է: Հայ ժողովրդից աւելի լաւ ոչ մէկը չգիտի խաղաղութեան գինը, սակայն իրական խաղաղութեան հասնելու համար անհրաժեշտ է հրաժարւել խաղաղութեան պատրանքից, թոյլի կոմպլեքսներից եւ դրանք տարածող մարդկանցից»,- ասաց Արթուր Մոսիեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։