ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծւած իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահաւաքը:
Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք յատուկ յանձնարարութի՞ւն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:
Վատ ծնողների զաւակներ են, որոնց կեանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:
Յանուն արեւմտեան շահերի` ռուսական գործօնի դէմ ամէն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են...
Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայութեան մօտ առաջ եկած համախմբման եւ սպառնալիքները յաղթահարելու փոքրիկ յոյսերն անգամ պատրաստ են քննադատել, յանուն իրենց էժանագին տէրերի:
Առայժմ պէտք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռեւս ժամանակ չկայ նրանցով զբաղւելու: Բայց ինչ-որ ժամանակ յետոյ` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պէտք է իրականացւի»: