ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանը եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանը հայցեր են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ պահանջելով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտաւորեցնի վերջիններիս անունները հեռացնել ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից։ Սիւնէ Աբրահամեանի հայցը մակագրւել է դատաւոր Ռոբերտ Մաքէեանին, Մասիս Աբրահամեանինը՝ դատաւոր Մհեր Պետրոսեանին։
«alikonline.ir» - ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանը եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանը հայցեր են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ պահանջելով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտաւորեցնի վերջիններիս անունները հեռացնել ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից։ Սիւնէ Աբրահամեանի հայցը մակագրւել է դատաւոր Ռոբերտ Մաքէեանին, Մասիս Աբրահամեանինը՝ դատաւոր Մհեր Պետրոսեանին։ Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը:
Մասիս Աբրահամեանի հայցի քննութեան առաջին նիստը նշանակւած է 2023 թւականի մարտի 22-ին, Սիւնէ Աբրահամեանի հայցի քննութեան առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Յուլիսի 31-ին, յիշեցնենք, արգելւել էր ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը Հայաստան, իսկ օգոստոսի 1-ի առաւօտեան՝ Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամեանի մուտքը։ Նրանք յայտարարւել էին պերսոնա նոն գրատա։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը եւս արգելւել էր Հայաստան: Նա եւս նոյն պահանջով հայց է ներկայացրել ընդդէմ ԱԱԾ-ի։