Հա

Քաղաքական

01/11/2022 - 11:50

«Արցախցին պայքարելու է մինչեւ ինքնորոշման իրաւունքի վերջնական իրացումը». Արթուր Մոսիեան

«Մէկ բան էլ ասեմ՝ մինչեւ այժմ արցախցին ոտքի չէր կանգնում, հաշւի առնելով Արցախում անվտանգութեան հետ կապւած տարբեր հարցեր, բայց երբ Ալիեւն ասում է, որ արցախցին իր քաղաքացին է, եւ Հայաստանի իշխանութիւնը սրան չի հակադարձում, սա նշանակում է, որ արցախցու համբերութեան բաժակը լցւել է։ Այնպէս չէ, որ եթէ արցախցին ոտքի չէր կանգնում, տեղի ունեցողի հետ համամիտ էր»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արթուր Մոսիեանը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի խօսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից եւ անկախ ամէն ինչից, արցախցին եւս մէկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրաւունքների տէրն ինքն է եւ պատրաստ է կանգնել ու մինչեւ վերջ պայքարել այդ իրաւունքների համար։

«Արցախի ժողովուրդն այդ քայլով յորդորով դիմել է ՀՀ իշխանութեանը, որպէսզի չստորագրւի այնպիսի փաստաթուղթ, որն Արցախի ապագան, Արցախի հիմնախնդրի կարգաւորման հեռանկարը կը թաղի։ Այս իմաստով խնդիրը կատարւել է, եւ բոլորը տեսան, որ արցախցին ասաց՝ տէր է իր իրաւունքներին։

Մէկ բան էլ ասեմ՝ մինչեւ այժմ արցախցին ոտքի չէր կանգնում, հաշւի առնելով Արցախում անվտանգութեան հետ կապւած տարբեր հարցեր, բայց երբ Ալիեւն ասում է, որ արցախցին իր քաղաքացին է, եւ Հայաստանի իշխանութիւնը սրան չի հակադարձում, սա նշանակում է, որ արցախցու համբերութեան բաժակը լցւել է։ Այնպէս չէ, որ եթէ արցախցին ոտքի չէր կանգնում, տեղի ունեցողի հետ համամիտ էր»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արթուր Մոսիեանը։

Շարունակելով միտքը, Արթուր Մոսիեանն ասաց, որ այս տարւայ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ի ընդունած յայտարարութիւնը, որին միացել են արտախորհրդարանական բոլոր ուժերը, 100-ից աւելի հասարակական կազմակերպութիւններ, տեղական մարմիններ եւ այլք, դրանով փաստւել է, որ այդ յայտարարութիւնն ուղենիշ է բոլորի համար, այդ թւում՝ Արցախի իշխանութեան, աւելին՝ այն Արցախի պաշտօնական դիրքորոշումն է։

«Եթէ այդ ամէնը նաեւ Արցախի պաշտօնական դիրքորոշումն է, ուրեմն՝ պարզ է, որ հանրահաւաքին պէտք է ներկայ լինէր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը։ Կրկնում եմ՝ Արցախում բոլորը շարժւում են այդ ուղենիշով։ Թէ հիմա Արցախի իշխանութիւնը Հայաստանի իշխանութեան հետ առանձին ինչ են խօսում, այլ հարց է, բայց յստակ է մէկ բան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս իմաստով չեմ կարծում, որ Արայիկ Յարութիւնեանն ուզում է, որ մենք մնանք Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Ա. Մոսիեանը։

Ինչ վերաբերում է հանրահաւաքների շարունակական լինելուն, Արթուր Մոսիեանն ասաց.

«Արցախցին պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ ինքնորոշման իրաւունքի վերջնական իրացումը, այդ ամէնը կը լինի հանրահաւաքների կամ այլ ձեւերով, արդէն երկրորդական հարց է, կապրենք՝ կը տեսնենք»։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։