ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է նախօրէին Սոչիում Պուտին-Փաշինեան-Ալիեւ համատեղ յայտարարութեանը.
«alikonline.ir» - ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է նախօրէին Սոչիում Պուտին-Փաշինեան-Ալիեւ համատեղ յայտարարութեանը.
«Համատեղ յայտարարութեան Սոչիում ընդունւած տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին դիւանագիտօրէն եւ քաղաքականապէս բամփել են:
Նիկոլի հերթական «նւաճումն» այն է, որ յայտարարութիւնից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անւանումը: ՌԴ խաղաղարար առաքելութեան տեղակայման վայրը նշել են անորոշ` անհասցէ բացազատման գօտում:
Եթէ նոյնիսկ խաղաղարար առաքելութեան տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անւանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ էք ուզում այդ անընդհատ ստորացւող բանակցողից:
Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դէօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրաւունքի մասին: Ոչ մի խօսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողութեան մասին:
Հիմա արդէն կարելի է ենթադրել, թէ ինչպիսի «խաղաղութեան պայմանագիր» է պատրաստւում կնքել քաղաքական չարիքի մարմնաւորումը:
Տեքստում տեղ գտած մնացած ձեւակերպումները ֆորմալ մտքեր են:
Ինքնասիրութիւն ունեցող մարդիկ, վստահ եմ ամօթ եւ անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:
Ոչ մի քաղաքական, դիւանագիտական, անվտանգային յենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջւած ժողովրդի վաղւայ օրւայ համար: Ամէն բան մսխել է մինչեւ վերջին հնարաւորութիւնը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արեան վերջին կաթիլը:
Կարող ենք արձանագրել, որ Սոչիում եւս կէս քայլ է արել դէպի յաջորդ կապիտուլեացիա»: