Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը յղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների ներկայացուցիչները՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Պետեր վան Դալէնի, Ֆաբիօ Մասիմօ Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Հիւրերը Հայաստանում են՝ ծանօթանալու այն իրականութեանը, որին առերեսւում է մեր երկիրը, ինչպէս նաեւ՝ այս դժւարին ժամանակներում իրենց համերաշխութիւնը յայտնելու հայ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածաւալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:
Նշւել է, որ այսօր եւրոպական շատ կառոյցներ կրկնակի ստանդարտների քաղաքականութիւն են որդեգրել եւ ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրաւունքի սկզբունքներից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Հայաստանի մասին զեկոյցին, որն առաջիկայում քննարկւելու է Եւրոխորհրդարանում:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամներ Արթուր Խաչատրեանը, Լիլիթ Գալստեանը, Աննա Գրիգորեանն ու Ասպրամ Կրպէյեանը:
Arfd.am