Հա

Քաղաքական

02/11/2022 - 11:55

ՀՀ իշխանութիւններից պարզաբանումներ ստանալու անհրաժեշտութիւն կայ. Սոչիի յայտարարութիւնը հարցեր է առաջացնում

Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ՝ Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդիւնքում ընդունւած յայտարարութիւնը պարզաբանման կարիք ունի։ Այդ յայտարարութեան տեքստից ոչինչ չի հասկացւում՝ մասնաւորապէս Արցախի առնչութեամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

«alikonline.ir» - Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ՝ Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդիւնքում ընդունւած յայտարարութիւնը պարզաբանման կարիք ունի։ Այդ յայտարարութեան տեքստից ոչինչ չի հասկացւում՝ մասնաւորապէս Արցախի առնչութեամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

«Յայտարարութեան տեքստում շատ բան չէր էլ կարող լինել։ Անկախ ամէն ինչից, այդ յայտարարութիւնը հարցեր է առաջացնում, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այս պահին աւելին չեմ կարող ասել, քանի որ ինֆորմացիա չունեմ, քանի որ ՀՀ իշխանութիւններից պարզաբանումներ ստանալու անհրաժեշտութիւն կայ, վստահ եմ՝ հանդիպում կը լինի»,- նշեց պատգամաւորը։

Մոսիեանը խոստովանում է՝ որոշակի ակնկալիքներ կային, որ Սոչիում ինչ-որ քայլեր կը նախանշւեն, բայց անկախ դրանից, արցախահայութիւնը չի դադարելու պայքարել իր ինքնորոշման իրաւունքի իրացմանը հասնելու համար։

«Արցախում հոկտեմբերի 30-ին անցկացւած հանրահաւաքի նպատակը մէկն էր՝ ցոյց տալ, որ Արցախի ժողովուրդն իր իրաւունքներին տէր է։ Կը քննարկւի ԼՂ հարցը՝ մեր ինքնորոշման իրաւունքը յարգելով կամ դրա համար հեռանկար թողնելով, աւելի լաւ, չի քննարկւի՝ դա դեռ ոչինչ չի նշանակում։ Արցախի ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ ասելու, որ իրենք Արցախի հանրապետութեան քաղաքացիներն են, եւ որեւէ մէկը չի կարող անտեսել նրանց ինքնորոշման իրաւունքը։ Արցախցին վճռական է պայքարելու իր ինքնորոշման իրաւունքի համար ու յետքայլ չի անելու, քանի որ դա կը նշանակի Արցախի հայաթափում, որն անթոյլատրելի է»,- շեշտեց պատգամաւորը։

Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգէյ Կոպիրկինի երէկ հնչեցրած յայտարարութեանը, որում կարծիք էր յայտնել, թէ ԼՂ հարցի կարգաւորումն աւելի լաւ կը լինի թողնել ապագայ սերունդներին, ՝մինչեւ խնդրի արդար լուծման համար երկուստէք ընդունելի տարբերակ կը լինի, Արցախի ԱԺ պատգամաւորը նշեց.

«Այս իշխանութեան պայմաններում ցանկացած հարցի քննարկում՝ կը լինի Արցախի հետ կապւած, թէ Հայաստանի, միայն անյաջողութիւններ ու պարտութիւններ է բերում, եւ, եթէ կայ հնարաւորութիւն՝ որոշ ժամանակով յետաձգել ԼՂ խնդրի կարգաւորումը՝ մինչեւ կը գան յարմար ժամանակներ, ինձ թւում է՝ դա աւելի լաւ տարբերակ է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։