Հա

Քաղաքական

03/11/2022 - 11:40

Արցախի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի

Ակնյայտ է, որ արդէն երկար ժամանակ Նիկոլ Փաշինեանը եւ Հայաստանի գործող իշխանութիւնը չի կարողանում հայկական շահն առաջ մղել եւ ցուցադրական մի քանի յայտարարութիւնները ոչինչ են, երբ դատում ենք արդիւնքներով: Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Ակնյայտ է, որ արդէն երկար ժամանակ Նիկոլ Փաշինեանը եւ Հայաստանի գործող իշխանութիւնը չի կարողանում հայկական շահն առաջ մղել եւ ցուցադրական մի քանի յայտարարութիւնները ոչինչ են, երբ դատում ենք արդիւնքներով: Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:

«Գուցէ ռուսաստանեան հանդիպումից առաջ հանրութեան մօտ չափազանցւած էին սպասումները, մանաւանդ, որ դրան նախորդել էր ՌԴ նախագահի խօսքը՝ ուղղւած Հայաստանի գործող իշխանութեանն ու հայ ժողովրդին: Մարդիկ մտածում էին, որ այդ հանդիպման ժամանակ շատ աւելի արդիւնաւէտ պաշտպանական համակարգ կառաջարկւի Հայաստանին: Բայց դատելով նրանից, որ մենք ունենք Նիկոլ Փաշինեանի պէս մի անձի, ակնյայտ էր, որ մենք չէինք կարող միանգամից սպասել նման վարքագիծ:

Բայց շատ կարեւոր էր, որ ՌԴ-ն, ինչպէս նաեւ աշխարհը տեսաւ, որ խօսքը, որն ուղղւում էր ժողովրդին, վերջինս պատրաստ է մոբիլիզացւել, եւ արցախեան հանրահաւաքը դրա ամենավառ ապացոյցն էր: Շատերը գնահատում են, թէ իբր արցախեան հանրահաւաքում քաղաքական գնահատական չկար, բայց դա այդպէս չէ, շատ յստակ կարմիր թելով անցնում էր, որ որեւէ հայկական իշխանութիւն չի կարող եւ չպէտք է որեւէ ձեւով կասկածի տակ դնի Արցախի ինքնորոշման իրաւունքը:

Հիմա հերթը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինը, բովանդակ հայ ժողովրդինը եւ նոյեմբերի 5-ի հանրահաւաքի իմաստը հէնց սա է, որպէսզի մենք ազգովի կարողանանք համախմբւել եւ կոչ ուղղել աշխարհին, գերտէրութիւններին ու նաեւ թուրք-ադրբեջանական սանձարձակ պահւածքին, որ հայ ժողովուրդը յանձնւելու պատրաստ չէ, հայ ժողովուրդը պայքարելու է իր իրաւունքների համար եւ Արցախի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։