Հա

Քաղաքական

03/11/2022 - 12:15

«Հայկական երազանքը»՝ ընդդէմ Հայաստանի շահերի 

Տարածաշրջանային քաղաքական առեւտուրը եռում է, սակայն Հայաստանն առեւտրի կողմից վերածւել է առեւտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկէ, Հայաստանը դեռեւս մասնակցում է առեւտրին՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի։ Բայց կայ մի կարեւոր հարցադրում, որի պատասխանից է կախւած առեւտրի հետագայ ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապէս․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինեանը Երեւան-Մոսկւա, Երեւան-Բրիւսէլ, Երեւան-Վաշինգտոն ու մնացած ուղղութիւններով խաղի մէջ․ նա լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թէ՞ իր իշխանութեան պահպանման հարցը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ 

 

Տարածաշրջանային քաղաքական առեւտուրը եռում է, սակայն Հայաստանն առեւտրի կողմից վերածւել է առեւտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկէ, Հայաստանը դեռեւս մասնակցում է առեւտրին՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի։ Բայց կայ մի կարեւոր հարցադրում, որի պատասխանից է կախւած առեւտրի հետագայ ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապէս․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինեանը Երեւան-Մոսկւա, Երեւան-Բրիւսէլ, Երեւան-Վաշինգտոն ու մնացած ուղղութիւններով խաղի մէջ․ նա լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թէ՞ իր իշխանութեան պահպանման հարցը։

Սա կարեւորագոյն, սկզբունքային հարց է, որովհետեւ դրանցից իւրաքանչիւրի սպասարկումը ենթադրում է միանգամայն տարբեր ռեժիմներ եւ արդիւնքներ։ Ընդ որում, իրավիճակը հասել է մի հանգուցակէտի, երբ Հայաստանի շահերի քիչ թէ շատ անվնաս, իսկ իրականում՝ յարաբերականօրէն պակաս վնասակար իրացումը գործնականում հնարաւոր է միայն Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութիւնից հրաժարւելու պարագայում, եւ հակառակը՝ Փաշինեանը կարող է շարունակել պահպանել իշխանութիւնը միայն Հայաստանի շահերի հաշւին հերթական զիջման գնալու միջոցով։

Լայն իմաստով, այս հակասականութիւնը հայկական պետականութեան ու քաղաքական համակարգի ողբերգականութեան արտայայտութիւնն է, երբ պետութիւնը ղեկավարում է մարդ, ում շահերը ոչ միայն հակոտնեայ են պետական շահին, այլ կարող են իրացւել միայն պետութեան շահերի հաշւին։ Ընդ որում, այս պատկերն աւելի է խտացել այն իմաստով, որ իշխանութեան պահպանումը Նիկոլ Փաշինեանի համար վերածւել է ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ֆիզիկական գոյութեան պահպանման միակ միջոցի, ինչին նպաստել է նաեւ ընդդիմութեան որոշ հատւածի հռետորաբանութիւնը պատերազմին յաջորդած երկու տարիների ընթացքում։

Եւ ստացւել է այնպէս, որ երկու տարի շարունակ ընդդիմութիւնը՝ յայտարարելով պատժի, դատաստանների, կախաղանների եւ այլնի մասին՝ այդպիսով փորձելով Նիկոլ Փաշինեանին դրդել հրաժարականի, իրականում ակամայից աւելի է մղել դէպի իշխանութիւն՝ գործնականում զմռսելով նրան վարչապետի աթոռին, առանց որի նա չի պատկերացնում ոչ միայն քաղաքական գոյութիւնը, այլ գոյութիւնն ընդհանրապէս։ Այս իրավիճակը՝ անկախ դրա առաջացման օբիեկտիւ, սուբիեկտիւ, խուսափելի ու անխուսափելի պատճառներից, մեծագոյն նւէր է մեր տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին ու երկրներին՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչեւ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան ու Եւրոմիութիւն։

Նիկոլ Փաշինեանը բոլոր այդ եւ չթւարկւած այլ կենտրոնների համար «հայկական երազանք» է, ում՝ իշխանութեան պահպանման ընդհուպ բնազդային ցանկութիւնների վրայ ներազդելով, նրանք կարող են բաւարարել իրենց այնպիսի շահերը, որոնց մասին նոյնիսկ չէին երազի Հայաստանում այլ քաղաքական իշխանութեան ու առաջնորդի առկայութեան դէպքում։

Իրար հակասող, հակամէտ շահեր ունեցող երկրների շրջանում, այսպիսով, Նիկոլ Փաշինեանի անձի շուրջ ձեւաւորւել է աշխարհաքաղաքական կոնսենսուս, որը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինեանն առաջնորդւում է ոչ թէ հայկական շահերով, այլ տարածաշրջանային բոլոր խաղացողների պահանջներն աւելի կամ պակաս չափով բաւարարելու սկզբունքով։ Հասկանալի է, որ բոլորին չմերժելու նրա մարտավարութիւնը չի կարող յաւերժ շարունակւել, եւ գալու է մի պահ, երբ հերթական անգամ բեւեռներից մէկի պահանջների բաւարարումը յանգեցնելու է միւսի կամ միւսների այնպիսի հակազդեցութեանը, որի արդիւնքում նրա շուրջ կոնսենսուսը փլւելու է խաղաքարտէ տնակի նման։ Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանն այդքան ժամանակ չունի, եւ մինչեւ այդ պայմանական յանգուցակէտը հայկական շահերը կարող են սպառւած լինել վերջնականօրէն։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Դախլի հակառակ կողմը
    Դախլի հակառակ կողմը

    Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

  • Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը
    Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

    Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

  • Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի
    Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

    Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

  • Այրւող զօրամասից՝ էլիտար բնակարան
    Այրւող զօրամասից՝ էլիտար բնակարան

    Նիկոլ Փաշինեանի գոյութիւնը Հայաստանի իշխանութեան ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած յանցանք գործելու ու պատասխանատւութեան չենթարկւելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարութիւնը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։

  • Մուտքանունը՝ «Հայաստանի Հանրապետութիւն»
    Մուտքանունը՝ «Հայաստանի Հանրապետութիւն»

    Հայաստան-Ադրբեջան «խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւններն առցանց ձեւաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի յայտարարութիւնը (Բայրամովը, իհարկէ, արդէն ասել է, թէ դա այդքան էլ արդիւնաւէտ չէ, բայց տւեալ դէպքում, կարեւոր չէ), բացի այդ երկրի հետ վարւող ստւերային գործընթացի մասին հերթական բացայայտումից, նաեւ խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականութեան խորհրդանշականութիւնն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։