Հա

Քաղաքական

05/11/2022 - 13:05

«Ստեփանակերտի հանրահաւաքից յետոյ Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատւական վայնասունը չի կտրւում». Զաքարեան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ինչո՞ւ հանրահաւաք

Ստեփանակերտի հանրահաւաքից յետոյ, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատւական վայնասունը չի կտրւում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացայայտւեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք:

Աշխարհը տեսաւ,

որ Արցախում ապրող եւ պայքարը շարունակող հայութեան մեծ բազմութիւն կայ,

որ Արցախեան հարցը ադրբեջանական ձեւով փակելն ու Հայաստանին ծնկաչոք խեղդելն այդքան էլ հեշտ գործ չի,

որ, Արցախում բնակւող հայութիւնն անկոտրուն է եւ չի նահանջելու իր ինքնորոշման արդարացի պահանջից:

Ստեփանակերտի հանրահաւաքն օգնեց Ռուսաստանին` Սոչիում քննարկել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակւած չէ եւ պէտք է թողնել ապագային: Հանրահաւաքը նոյնիսկ կապիտուլեանտ Նիկոլին շանս տւեց, Սոչիում ՌԴ խաղաղապահների առաքելութեան ժամկէտը երկարաձգելու հարց բարձրացնել: Ստեփանակերտեան հանրահաւաքը Իրանին լրացուցիչ հիմքեր տւեց Ադրբեջանին սաստելու եւ Հայաստանի հետ կապերը խորացնելու համար: Կեցցէե՜ն արցախահայութիւնը, ովքեր նորից կանգնած են քաղաքական պայքարի հարթակում:

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Երեւանում եւս պէտք է տեղի ունենայ ոչ սովորական հանրահաւաք: Որովհետեւ հայ ժողովուրդն աստիճանաբար սթափւում է յետպատերազմեան շոկից եւ նորից տէր է կանգնելու իր Հայրենիքում անվտանգ ապրելու իրաւունքին:

Երեւանում տեղի ունենալիք հանրահաւաքը պէտք է դիտարկել որպէս Ստեփանակերտի հանրահաւաքի շարունակութիւն, բարոյական ու քաղաքական աջակցութիւն: Եթէ կապիտուլեանտ իշխանութիւնները մի փոքր խելք եւ հայրենասիրութիւն ունենան, ապա արտաքին յարաբերութիւններում կարող են օգտւել այդ հանրահաւաքի ուղղերձներից:

Հայաստանը` հայութեան մայրաքաղաքում ասելու է,

որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում,

որ հայ ժողովրդի տասնամեակների պայքարն ու բազում զոհերն ապարդիւն չեն եղել,

որ Հայաստանի ապագան չի կարող որոշւել օտարներին յարմար եղանակով, եւ հայ ժողովրդի թիկունքի յետեւում,

որ Հայաստանում ապրում են երկրի արժանապատիւ տէրերը, ոչ թէ ճակատագրի հեգնանքին յարմարւող զանգւածներ:

Ուրեմն, յարգելի հայրենակից, այսօր՝ ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում բռունցքւելով, մեր միասնական ուղղերձը յղենք աշխարհին` յանուն մեր երկրի ու նրա սերունդների:

Իսկ շաբաթօրեակն ու ծառատունկը մէկ շաբաթ էլ կարող են սպասել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։