Հա

Քաղաքական

05/11/2022 - 13:10

«Ոչ մի սթափ մտածող հայաստանցի եւ հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան». Վարդան Ոսկանեան

Որպէսզի պարզ եւ հասկանալի դառնայ մի կողմից Հայաստանի, իսկ միւսից՝ Բաքւի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միաւորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջեւ հնարաւոր յարաբերութիւնների ապագան, կայ մի պարզ բանաձեւ. արդեօ՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող եւ հզօր հայկական պետականութեան մեր երազած տեսլականը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.

«Որպէսզի պարզ եւ հասկանալի դառնայ մի կողմից Հայաստանի, իսկ միւսից՝ Բաքւի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միաւորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջեւ հնարաւոր յարաբերութիւնների ապագան, կայ մի պարզ բանաձեւ. արդեօ՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող եւ հզօր հայկական պետականութեան մեր երազած տեսլականը։

Կարծում եմ՝ ոչ մի սթափ մտածող հայաստանցի եւ հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան, որովհետեւ պատրանքներից դուրս բանականութեան տիրոյթում գոյութիւն չունի եւ ոչ մի փաստարկ նման պատասխանը հիմնաւորելու համար։

Ըստ այդմ, կենսունակ, զարգացող եւ հզօր Հայաստանի տեսլականը որպէս անխախտ ելակէտ դիտարկելիս, չկայ որեւէ իրական հնարաւորութիւն ապագայ տեսնելու Հայաստանի եւ «Թուրանական դաշինքի» միջեւ յարաբերութիւններում, որովհետեւ մեր կենսունակութիւնը, զարգացումն ու հզօրացումը հակացուցւած է այդ դաշինքի շահերին, իսկ Հայաստանի այդպիսին չլինելը՝ մեր շահերին։

Եթէ սա ընդունում ենք որպէս հիմնակէտ, ապա պէտք է մտածել մի կողմից Հայաստանի կենսունակութեան բարձրացման, մեր զարգացման եւ հզօրացման մասին, իսկ միւսից՝ այդ ամէնը վտանգող «Թուրանական դաշինքի» թուլացման մասին՝ որպէս առաջին թիրախ ընտրելով Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման չէզոքացման հարցը։

Դա չափազանց բարդ, բայց անիրականանալի խնդիր չէ, առաւել եւս, որ դրա այլընտրանքը, տրամաբանական փաստարկնորի հարթութեան մէջ, ըստ էութեան, գոյութիւն չունի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։