Հա

Քաղաքական

06/11/2022 - 08:19

Մենք չպէտք է դառնանք մանրադրամ գերտէրութիւնների պայքարի դաշտում

Ցանկացած կենսական զիջում մահաբեր է հայ ժողովրդի ապագայի համար, իսկ Արցախի կորուստն այդ կենսական զիջումներից մէկն է։ Այս մասին Ազատութեան հրապարակում՝ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«alikonline.ir»- Ցանկացած կենսական զիջում մահաբեր է հայ ժողովրդի ապագայի համար, իսկ Արցախի կորուստն այդ կենսական զիջումներից մէկն է։ Այս մասին Ազատութեան հրապարակում՝ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«Նկատի ունենալով թշնամու՝ Ադրբեջանի, Թուրքիայի այն նպատակը, որ իրենք մեզ ոչնչացնել են ուզում, փորձում են ստեղծւած իրավիճակից առաւելագոյնը ստանալ՝ նւաճելով Հայաստանն Արցախի հետ։ Սա մենք պէտք է թոյլ չտանք։ Սա ոչ ընդդիմութեան–իշխանութեան հարց է, ոչ իշխանափոխութեան՝ այն իմաստով, որ որեւէ ուժ ունենայ իշխանութիւն, այլ այն է հարցը, որ մենք ունենանք միասնականութիւն։ Այսօրւայ իշխանութիւնները հակառակ գործընթացն են իրականացնում, սպասարկում են թշնամու շահերը, մեր ասածն այն է, որ առանց պետական լծակների այս ամէնը թոյլ չտալ հնարաւոր չէ, դա ցանկացող ժողովորդը պէտք է ունենայ լծակներ»։

Ինչ վերաբերում է բրիւսէլեան հանդիպումներին, Արմէն Ռուստամեանն ասաց․«Վերջին օրերին իշխանութեան բերած խնդիրն այն է, որ հարցը տեղափոխել են Արեւմուտք–Ռուսաստան պայքարի դաշտ եւ մենք այդտեղ շատ լուրջ կորուստներ կարող ենք ունենալ, մենք չպէտք է դառնանք մանրադրամ այդ գերտէրութիւնների պայքարի դաշտում, ինչն այսօր իրականացնում են մեր իշխանութիւնները, գիտակցաբար, թէ անգիտակցաբար, դա կարեւոր չէ։ Այս իշխանութիւնը պոպուլիզմը, ինչով եկել է իշխանութեան, կիրառում է նաեւ դրսում։ Այնինչ, պէտք է բոլոր տեղերում նոյն բանն ասել, իսկ դա լինում է մի դէպքում, երբ դու առաջնորդւում ես քո կենսական շահով, բայց հայկական շահը ներկայացնող չկայ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։