Հա

Քաղաքական

06/11/2022 - 13:50

«Հաւաստի աղբիւր»-ում նշւած՝ «Ադրբեջան»-ի հաւանական քարտէզը

Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Օրեր առաջ «Հաւաստի աղբիւր»-ում նշւեց «Ադրբեջան»-ի 1919-1920թթ. ինչ-որ քարտէզի մասին, որն Ալիեւը դէմ է տւել Հայաստանին՝ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում հիմք դարձնելու համար։

Իհարկէ, բազմիցս փնտրտուքներ տեղի ունեցան պարզելու համար, թէ ի՞նչ քարտէզի կամ քարտէզների մասին է խօսքը... «Մուսաւաթ» կուսակցութեան հիմնադիր, Ադրբեջանի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ՝ Մամեդ Էմին Ախունդ Մոլլա ալ Աքբեր օղլու Ռասուլզադէն (1884-1955թթ.), հանդիսանում է՝ Շերւանի պատմական անունը «Ադրբեջան»-ի նենգափոխելու գլխաւոր հեղինակներից։ «Ադրբեջան»-ի խորհրդայնացումից յետոյ նա հաստատւել է Անկարայում՝ «Մուսաւաթ»-ի հակահայ ու հակախորհրդային շարժումը ղեկավարելու նպատակով, եւ այդ գծով հետագայում դարձել է Հիտլերի վստահելին՝ Հարաւային Կովկասի հարցերում։ Մամեդ Էմին Ռասուլզադէի հեղինակած «Ադրբեջանի Հանրապետութիւն» վերտառութեամբ աշխատութիւնը հրատարակւել է Ստամբուլում, 1922թ.։

Սոյն աշխատութեան մէջ տեղադրւել է մի քարտէզ՝ իբրեւ թէ «բռնազաւթւած Ադրբեջան»-ից, ընդ որում ոչ միայն Գանձակն ու Արցախն են պատկերացւել «Ադրբեջան»-ի կազմում, այլ նաեւ Նախիջեւանն ու Սիսականն (Սիւնիք) ամբողջապէս, Գեղարքունիքի մարզի մաքուր կէսը՝ Վարդենիսով, Սոթքով ու Շորժայով, Տաւուշի մարզի մի զգալի մասը՝ Դիլիջանով եւ այլն։

(Ռասուլզադէ, Մամեդ Էմին, Ադրբեջանի Հանրապետութիւն (արաբատառ ադրբեջաներէնով), Ստամբուլ, 1922, էջ 167) Նկատի ունենելով սոյն քարտէզի մօտաւոր թւականը, կարծում ենք, որ հէնց այս մասին է եղել բոթաբեր «հաւաստի աղբիւր»-ի ահագոյժ «բացայայտում»-ը...»:

 

Յարակից լուրեր

  • Երիտասարդ գաղափարակիցներիս
    Երիտասարդ գաղափարակիցներիս

    ՀՅԴ հիմնադիր անմահանուն Սիմոն Զաւարեանը վախճանւել է 110 տարի առաջ, 1913թ․ հոկտեմբերի 14-ին։ «Ռուսաստանի Սոցիալ Դեմոկրատ Բանւորական Կուսակցութեան» հայերէն պաշտօնաթերթ՝ «Կովկասի Լրաբեր»-ի խմբագիր, յայտնի բոլշեւիկ՝ Արամայիս Երզնկեանը (1879-1937թթ․), ով հետագային, 1937թ․ օգոստոսին զոհ գնաց ստալինեան արիւնալի մաքրագործումներին, իր 1913թ․ նոյեմբերի 3-ի հետաքրքական նիւթում այսպէս է գրել Սիմոն Զաւարեանի վաղաժամ մահւան կապակցութեամբ․ 

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի այցն ազգային առաջնորդարան
    Դոկտ. Կարէն Խանլարեանի այցն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, 7 փետրւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • «Արդեօք քաղաքական նոյն պարանոյան է գլուխ բարձրացնում»․ Կարէն Խանլարեան
    «Արդեօք քաղաքական նոյն պարանոյան է գլուխ բարձրացնում»․ Կարէն Խանլարեան

    Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

  • ««Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» վիճակը՝ հակընդդէմ շահերի խաչմերուկում». Կարէն Խանլարեան
    ««Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» վիճակը՝ հակընդդէմ շահերի խաչմերուկում». Կարէն Խանլարեան

    Պարզ է, որ «մոսկովեան առաջարկութիւն»-ը կամ բանակցութիւնների «եռակողմ ձեւաչափ»-ը միտւած է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» վիճակի պահպանմանն ու երկարաձգմանը, որն էլ անտարակոյս նպաստաւոր է հայկական շահերի՝ Արցախի ինքնորոշման եւ անվտանգութեան իրաւունքների ապահովման տեսանկիւնից։

  • Զատուլինը՝ Persona non grata
    Զատուլինը՝ Persona non grata

    Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։