Հա

Քաղաքական

08/11/2022 - 13:15

«Արցախում պէտք է արմատական փոփոխութիւնների գնալ». Աբրահամեան

Արցախը ներքին վերադասաւորումների եւ փոփոխութիւնների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանաւորւած պետնախարարի՝ լիազօրութիւնների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Արցախը ներքին վերադասաւորումների եւ փոփոխութիւնների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանաւորւած պետնախարարի՝ լիազօրութիւնների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ։

Արդեօ՞ք պետնախարարի նշանակմամբ փաստացի նաեւ ամբողջական իշխանափոխութիւն է աստիճանաբար արւում, դեռ վաղ է խօսել, սակայն այն, որ Արցախում ամենավերեւից քաղաքական, կադրային, մտածողութեան, մշակոյթի, գաղափարական փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ՝ ակնյայտ է։

Դեռ պարզ չէ, թէ որոնք կը դառնան կառավարութեան նոր առաջնահերթութիւնները, ինչքանով դրանք կեանքի կը կոչւեն կամ Արցախում որակեալ փոփոխութիւնների կը յանգեցնեն, բայց պէտք է արձանագրել, որ Արցախի ճակատագիրն ի թիւս մեծ թւով այլ գործօնների, շատ բանով կախւած է Արցախում եղած պոտենցեալի լիարժէք իրացումից եւ արդիւնաւէ կառավարման համակարգից։

Արցախում պէտք է արմատական փոփոխութիւնների գնալ՝ դրանք մի կողմից պէտք է սահուն լինեն, միւս կողմից՝ շատ արագ՝ ժամանակը շատ քիչ է։

Արցախում առկայ այս իրավիճակն ու Հայաստանում յանձնողների՝ իշխանութեան ղեկին լինելը, շարունակ նւազեցնում են Հայաստանի ու Արցախի դիմադրութեան ու պայքարի պոտենցեալը։

Չնայած ստեղծւած բարդ իրադրութեանը, շարունակում եմ պնդել՝ բեկում մտցնելու հնարաւորութիւն դեռ ունենք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։