Նիկոլ Փաշինեանի երէկւայ հարցազրոյցի յետոյ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը հետեւութիւն է արել՝ բացւում է մի նոր պանդորայի արկղ։
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի երէկւայ հարցազրոյցի յետոյ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը հետեւութիւն է արել՝ բացւում է մի նոր պանդորայի արկղ։ Գրում է Panorama.am-ը:
«Երէկ Նիկոլ Փաշինեանն ասում է, որ անկախութեան հռչակագիրը, ըստ էութեան, խնդրայարոյց է եւ այդ տեսութիւնը, որը դրւած է անկախութեան հռչակագրի հիմքում, պէտք է վերանայել։ Հարցը, իբրեւ թէ վերաբերում է Արցախին։ Բայց անկախութեան հռչակագրում սեւով սպիտակի վրայ գրւած է Հայոց ցեղասպանութեան պահանջատիրութեան հարցը, որ Հայաստանը յանձանռու է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը»,- ասաց նա։
Ռ.Մելքոնեանն ընդգծեց, որ տարբեր տարիներին թուրքական իշխանութիւնները բանակցութիւնների կամ իրենց նախապայմանների հիմքում դրել են՝ Հայաստանը պէտք է վերանայի, փոխի իր անկախութեան հռչակագիրը եւ այդ կէտը, որը վերաբերում է Հայոց Ցեղասպանութեանը։
«Երէկ, իմ գնահատմամբ, կը տեսնենք հետագայ զարգացումներին, Փաշինեանը բացեց եւս մէկ թուրքական նախապայման բաւարարելու եւ հասարակութեանը խաղաղութեամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։