Երէկ՝ նոյեմբերի 12-ին, Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախօսութեամբ է հանդէս եկել քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը՝ անդրադառնալով Արցախեան հիմնահարցին, ժողովրդագրութեան, երիտասարդութեան թեմային։
«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 12-ին, Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախօսութեամբ է հանդէս եկել քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը՝ անդրադառնալով Արցախեան հիմնահարցին, ժողովրդագրութեան, երիտասարդութեան թեմային։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՇՏՀ-ում Թեւան Պօղոսեանի՝ «Արցախեան հիմնահարց», «Ժողովրդագրութիւն», «Երիտասարդութիւն» թեմաներով դասախօսութեանը ներկայ էին նաեւ ուսանողներ Արցախի պետական համալսարանից, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններից։ Հանդիպումը կազմակերպել էր Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան երիտասարդութեան հարցերի բաժինը, որը նւիրւած էր ուսանողների միջազգային օրւան:
Քաղաքագէտը տեղեկացրել է, որ ամենամսեայ պարբերականութեամբ այցելում է Արցախ եւ տարբեր ուսումնական հաստատութիւններում հանդէս գալիս դասախօսութեամբ։ «Այդ շրջանակներում խօսում ենք այնպիսի խնդիրներից, որոնք այսօր կարեւոր են Արցախի համար՝ ժողովրդագրութիւն, անվտանգութեան հիմնահարց։ Քննարկում ենք նաեւ այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են հէնց ուսանողներին։ Ես եկել եմ այստեղ ոչ թէ ինչ-որ տեսակէտ պնդելու, այլեւ՝ ուսանողների հետ համատեղ քննարկելու փորձը, հասկանալու խնդիրները եւ որեւէ սցենարով դրանց լուծում տալու»,- ասաց Թ. Պօղոսեանը՝ յաւելելով, որ Արցախում իր դասախօսութիւնները առաջիկայ ամիսներին եւս շարունակական կը լինեն: