Նիկոլ Փաշինեանն իր լրագրողական շուստրիութեամբ փորձում էր տարանջատել Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը՝ Ալիեւի յայտարարութիւններից՝ նշելով, թէ Ադրբեջանի ԱԳՆ-ն աւելի կառուցողական յայտարարութիւններ է անում, քան՝ Ալիեւը: Ծիծաղելի է սա, ինքը լրագրողական այն «տրիւկները», որը միշտ անում էր ներքին կեանքում, հիմա փորձում է անել նաեւ դրսում: Սա մեր ողբերգութիւնն է, որ ունենք մանկապարտէզային մակարդակի երկրի ղեկավար: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման դիտարկում է արել քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ վերլուծելով Փաշինեանի հարցազրոյցի ուղերձները:
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանն իր լրագրողական շուստրիութեամբ փորձում էր տարանջատել Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը՝ Ալիեւի յայտարարութիւններից՝ նշելով, թէ Ադրբեջանի ԱԳՆ-ն աւելի կառուցողական յայտարարութիւններ է անում, քան՝ Ալիեւը: Ծիծաղելի է սա, ինքը լրագրողական այն «տրիւկները», որը միշտ անում էր ներքին կեանքում, հիմա փորձում է անել նաեւ դրսում: Սա մեր ողբերգութիւնն է, որ ունենք մանկապարտէզային մակարդակի երկրի ղեկավար: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման դիտարկում է արել քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ վերլուծելով Փաշինեանի հարցազրոյցի ուղերձները:
Քաղաքագէտի արձանագրմամբ՝ Փաշինեանի հարցազրոյցի հիմնական նպատակը Ադրբեջանին եւ միջազգային հանրութեանը համոզելն էր, որ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրոյթները, ինչը չկատարելու համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, որպէսզի հող նախապատրաստի նոր յարձակումների համար:
Երւանդ Բոզոյեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանի նպատակն էր նաեւ ցոյց տալ միջազգային հանրութեանը, որ ինքը խաղաղասէր է, կոնստրուկտիւ է, ձգտում է ամէն ինչ անել, որպէսզի պատերազմ չլինի.
«Փաշինեանը վախենում է պատերազմից՝ հասկանալով այն հանգամանքը, որ Հայաստանի բանակը երբեք այս վիճակում չի եղել, այս վախից ինքը փորձում է անել ամէն ինչ, որպէսզի միջազգային հանրութիւնը թոյլ չտայ, որ Ադրբեջանը յարձակւի Հայաստանի վրայ»,- յաւելեց Երւանդ Բոզոյեանը:
Նիկոլ Փաշինեանն իր հարցազրոյցում կրկին պնդեց, որ ինքն ամէն ինչ կանի, որ մինչեւ տարւայ վերջ կնքւի խաղաղութեան պայմանագիրը, միեւնոյն ժամանակ նշեց, որ մինչեւ դա պէտք է սահմանազատումն աւարտւի, սահմանների յստակեցում լինի, որպէսզի ադրբեջանանական զօրքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից:
Ըստ զրուցակցի՝ եթէ շարժւենք այս տրամաբանութեամբ, ապա խաղաղութեան համաձայնագիր երբեք չի կնքւի, քանի որ դելիմիտացիայի գործընթացը, սովորաբար, տարիներ է տեւում.
«Հայաստանի եւ Վրաստանի սահմանի ընդամէնը 60%-ն է դելիմիտացված: Չկայ երկիր, որի սահմանները 100%-ով դելիմիտացւած լինեն, իսկ ինքն ասում է՝ պէտք է 100%-ով տոկոսով դելիմիտացւեն սահմանները, նոր խաղաղութեան համաձայնագիր կնքւի, այսինքն՝ եթէ շարժւենք իր տրամաբանութեամբ, ապա խաղաղութեան համաձայնագիր երբեք չի կնքւի: Փաշինեանի ձեւակերպումներում այնքան հակասութիւններ կան, որ դժւար է ասել՝ ինչին է ձգտում ինքը»,- ասաց Երւանդ Բոզոյեանը:
Նիկոլ Փաշինեանը կառավարութեան վերջին նիստի ժամանակ յայտարարել էր, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ժողովրդին նոր ցեղասպանութեան տանելն է, իսկ արդէն դրա կանխարգելման պատասխանատւութիւնը թողեց ՌԴ խաղաղապահների վրայ՝ նշելով, որ առանց անվտանգութեան երաշխիքների յստակ ձեւակերպման, չեն կարող դուրս գալ Արցախից, քանի որ խաղաղապահները տեղակայւել են ԼՂ քաղաքացիական բնակչութեան զանգւածային սպանութիւնները կանխելու ու թոյլ չտալու համար:
Քաղաքագէտի մեկնաբանութեամբ՝ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ցոյց է տալիս, որ ձեռքերը լւանում է Արցախից եւ արցախահայութեան անվտանգութեան միակ երաշխաւոր համարում է ռուս խաղաղապահներին.
«Ինքը միշտ էլ այդպէս է շարժւել, երբ 2018թ-ին եկաւ իշխանութեան, ասում էր, որ Արցախը պէտք է բանակցութիւնների կողմ դառնայ, բայց իրական նպատակն այն էր, որ լւանայ ձեռքերը Արցախից եւ բանակցային ողջ գործընթացը յանձնի արցախցիներին, որովհետեւ ինքը ոչինչ չի հասկանում դիւանագիտական աշխատանքից: Նա նոյնիսկ անկեղծ խոստովանում է, որ ոչինչ չի հասկանում բանակցութիւնների տրամաբանութիւնից, նոյնիսկ ծիծաղելի կերպով ասում էր, թէ բանակցութիւնների դետալների մասին Ալիեւից է տեղեկանում: Մեր ժողովրդի տրագեդիան կայանում է նրանում, որ իշխանութեան է եկել քաղաքական մանկապարտէզ՝ Փաշինեանի գլխաւորութեամբ: Ինքը ժողովրդի վրայ է սովորում՝ թէ ինչ է քաղաքականութիւնը, 4000 մարդ պատերազմի ժամանակ զոհւեց, 200 մարդ վերջերին ագրեսիայի, ինքը էքսպերիմենտների արդիւնքում փորձում է ինչ-որ բաներ սովորել, ինչ-որ բաներ սովորում է, ինչ-որ բաներ այդպէս էլ չի սովորում»,- ասաց Երւանդ Բոզոյեանը: