Հա

Քաղաքական

15/11/2022 - 14:55

Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնւող ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնւող ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի եւ Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Իշխան Սաղաթելեանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դէմ Ադրբեջանի կողմից վարւող ագրեսիւ քաղաքականութիւնը, խօսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթութիւնների մասին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպէսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպւած լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահւող այլ անձանց, ինչպէս նաեւ իր զօրքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետութեան տարածքից։

Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին եւ ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ եւ չի կարողացել անձամբ ներկայ գտնւել հանդիպմանը։ Կիպրիացի դիւանագէտն իր խօսքում աջակցութիւն է յայտնել Ի. Սաղաթելեանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապէս եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարութեան պաշտպանութեան հաւատարիմ մարտիկ։

Ardf.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։