Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։
Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ԳՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետութեան անվերապահ աջակցութիւնը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրները, ինչպէս նաեւ խօսել թուրք-ադրբեջանական դաշինքի սադրանքների մասին։
Կարեւորւել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերութիւնը, արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորութեան անհրաժեշտութիւնը եւ այս համատեքստում մտքեր են փոխանակւել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերեալ։
Իր հերթին Կիպրոսի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Կիպրոս-Հայաստան յարաբերութիւների առաւել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցութիւնն արտայայտել Հայաստանին եւ հայ ժողովրդի դատին՝ յենւելով մարդկային արժէքների սկզբունքներին եւ յարգելով միջազգային իրաւունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը յոյս է յայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կը լինեն։
Arfd.am