Հա

Քաղաքական

17/11/2022 - 20:00

«Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինեանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալւել է». Արթուր Մոսիեան

«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդէն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն»։ Նիկոլ Փաշինեանն այս արտայայտութիւնն անում է՝ ուժ, սպառնալիքչ կիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրեալ խաղաղութեան պայմանագիր կնքող Փաշինեանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժւար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղութեան»՝ մէկը տարածքներ նւաճելով, միւսը՝յանձնելով։

«alikonline.ir» - «Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդէն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն»։ Նիկոլ Փաշինեանն այս արտայայտութիւնն անում է՝ ուժ, սպառնալիք չկիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրեալ խաղաղութեան պայմանագիր կնքող Փաշինեանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժւար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղութեան»՝ մէկը տարածքներ նւաճելով, միւսը՝ յանձնելով։

Արցախում օրերս կայացած բազմահազարանոց հանրահաւաքի ուղերձը, վստահաբար պնդում է ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, հասել է հասցէատէրերին՝ ոչ մի գնով թոյլ չեն տալու Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում։

«Արցախի կարգավիճակը կախւած է Արցախի ժողովրդից եւ արցախահայութիւնն արդէն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը։ Միջազգային հանրութիւնը Ադրբեջանին ինչպէս կարձագանգի Հայաստանի իշխանութիւնների նման ոչ ադեկւատ պահւածքի պայմաններում, չեմ կարող ասել»,- Mediahub.am-ի հետ զրոյցում նշեց Մոսիեանը։

Փաշինեանի թէզը, թէ Ադրբեջանը կտրականապէս հրաժարւում է Հայաստանի հետ խօսել Արցախի կարգավիճակի մասին, Արթուր Մոսիեանի մեկնաբանմամբ վկայում է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների դիւանագիտական տոտալ ձախողման մասին։

«Ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնում, բայց Հայաստանը ի՞նչ է առաջարկում։ Դեռ բերանները չբացած, Փաշինեանը ամէն ինչին համաձայն է։ Ցանկացած բանական մարդու համար Փաշինեանին մեկնաբանելը հեշտ չէ, որովհետեւ ինքը առաւօտեան մի բան է ասում, կէսօրին մէկ այլ բան, երեկոյեան՝ մի ուրիշ»,- ասաց Մոսիեանը։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետութիւնից, Արցախի ԱԺ պատգամաւորը պատասխանում է՝ Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինեանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալւել է։

«Փաշինեանի վարած արտաքին քաղաքականութիւնը տանելու է նրան, որ Ադրբեջանը Արցախն ամբողջութեամբ իր կազմի մէջ տեսնելու նկրտումներ է ունենալու. խօսքը վերաբերում է ինչպէս արդէն օկուպացրած ու դեռ օկուպացւելիք տարածքների մասին»,- նշեց Մոսիեանը։

 

Լիա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։