Հա

Քաղաքական

21/11/2022 - 08:20

«Հայ մայրերը, հայ կանայք ուզում են, կարող են եւ պարտաւոր են այսօր կանգնել երկրի փրկութեան գործընթացի առաջնագծում». Արմենուհի Կիւրեղեան

«Ես այսօր խօսում եմ ոչ թէ որպէս ԱԺ պատգամաւոր, այլ որպէս երեք երեխաների մայր, ամուսնուն կորցրած հայ կին, որը գիտի` ինչ է նշանակում ընտանիքը պահելու բեռը տանել իր ուսերին»,- ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը «Կանայք յանուն Հայոց հայրենիքի» շարժման ժամանակ իր ելոյթում եւ շարունակեց. «Այսօր մենք ստիպւած ենք հայրենիքը պաշտպանելու ծանր գործը կիսել տղամարդկանց հետ, աւելին` վերցնել մեր ուսերին:

«alikonline.ir» - «Ես այսօր խօսում եմ ոչ թէ որպէս ԱԺ պատգամաւոր, այլ որպէս երեք երեխաների մայր, ամուսնուն կորցրած հայ կին, որը գիտի` ինչ է նշանակում ընտանիքը պահելու բեռը տանել իր ուսերին»,- ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը «Կանայք յանուն Հայոց հայրենիքի» շարժման ժամանակ իր ելոյթում եւ շարունակեց. «Այսօր մենք ստիպւած ենք հայրենիքը պաշտպանելու ծանր գործը կիսել տղամարդկանց հետ, աւելին` վերցնել մեր ուսերին: Այստեղ նշւեց, որ հայ կինն առանձնանում է սրտի ջերմութեամբ: Այո, դա իրականութիւն է: Բայց մեր առաջ կանգնած մարտահրաւէրներն այնպիսին են, որ մենք պէտք է առանձնանանք մեր մտաւոր  ներուժով եւ այդ մտաւոր ներուժը օգտագործենք մեր երկրի փրկութեան համար: Ես շնորհակալութիւն եմ յայտնում այս նախաձեռնութեան կազմակերպիչներին ազգանւէր, պետութիւն փրկող գործընթաց սկսելու համար: Մենք պարտաւոր ենք այստեղ ներկայ լինելու: Այո, այս գործը պէտք է շարունակւի այնքան, մինչեւ այս խեղկատակ իշխանութիւնը հեռանայ եւ մենք ունենանք պրոֆեսիոնալ, ազգանւէր կառավարութիւն, որը երկիրը կը փրկի այս մարտահրաւէրներից:

Ես ուզում եմ, եթէ թոյլ կը տաք, այսօր ընդունւելիք յայտարարութիւնը, որին ծանօթացել եմ, ներկայացնել Ազգային Ժողովի ամբիոնից եւ ԱԺ ամբիոնից դիմել համայն հայութեանը` միանալու այս նախաձեռնութեանը»:

Aravot.am-ի հետ զրոյցում տիկին Կիւրեղեանը նաեւ ասաց. «Հայ կինը, հայ մայրը իրապէս այսօր գործ ունի անելու: Մենք մի կողմ նստելու եւ դիտորդի դերում յայտնւելու իրաւունք չունենք: Հայաստանում բնակչութեան 52 տոկոսը կանայք են, բարձրագոյն կրթութիւն ունեցողների 60 տոկոսից աւելին կանայք են: Այսինքն, մենք հզօր մտաւոր ներուժ ունենք, եւ այսօր դա չօգտագործել երկիրը փրկելու համար, շռայլութիւն է: Հայ մայրերը, հայ կանայք ուզում են եւ կարող են, պարտաւոր են այսօր կանգնել երկրի փրկութեան գործընթացի առաջնագծում: Ես իմ  հնարաւորութեան ներածի եւ աւելիի չափով պէտք նպաստեմ այդ գործընթացին:

Մենք շատ լաւ գիտենք, որ դաստիարակութեան, կրթութեան գործն աւանդաբար կանանց վրայ է, եւ հայ մայրերի, կանանց մտաւոր ներուժը միաւորւելով պէտք է դպրոցում, տանը, հարեւանների մօտ, բանակում սկսի խօսել հայրենասիրութեան, պետութեան, պետականութեան պահպանման մասին, պէտք է հերոսութիւնը, հայոց բանակը ամենաառաջնահերթը դառնայ այսօր: Ուզո՞ւմ ես յաղթել, պէտք է հզոր բանակ ունենաս, պէ՞տք է հզօր բանակ ունենալ, ուրեմն պէտք է բանակի հզօրութիւնը, յաղթանակը կարեւորող հանրութիւն ունենաս: Իսկ այս գործընթացում կանայք չեն կարող մի կողմ քաշւած լինել»:

Արմենուհի Կիւրեղեանը ստացաւ այս հաւաքում ընդունւելիք յայտարարութիւնը ԱԺ ամբիոնից հանրայնացնելու թոյլտւութիւն եւ հէնց առաջին քառօրեայի յայտարարութիւնների ժամին հանդէս է գալու յայտարարութեամբ: Այդ ընթացքում եթէ կանայք նոր քայլեր էլ կուզենան անել, դրանց մասին էլ կը յայտարարի:

 

Աշոտ Յակոբեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։