Հա

Քաղաքական

22/11/2022 - 10:35

«Արցախում իշխանափոխութիւն է տեղի ունենում, ուժայինները եւս կանցնեն Ռուբէն Վարդանեանի ենթակայութեան տակ». Տիգրան Աբրահամեան

Արցախում իշխանափոխութիւն է տեղի ունենում, ուժայինները ևս կանցնեն Ռուբէն Վարդանեանի ենթակայութեան տակ։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը: 

«alikonline.ir» - Արցախում իշխանափոխութիւն է տեղի ունենում, ուժայինները ևս կանցնեն Ռուբէն Վարդանեանի ենթակայութեան տակ։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը: Գրում է Tert.am-ը:

«Չի կարող Արցախում հիմա գործիչ լինել, որը հակառուսական հայեացքներ ունենայ։ ՌԴ-ն առնւազն դէմ չի եղել Վարդանեանի նշանակմանը։ Սակայն տեղեկութիւններ չունեմ, որ Ռուբէն Վարդանեանին ուղարկել են Արցախ, որ ՌԴ-ին միացման գործընթաց սկսի։

Թէեւ իրավիճակն արագ է փոխւում, դժւար է ասել, թէ ասենք 1 ամիս յետոյ ինչ կը լինի։ Եթէ մինչեւ այժմ Ռուսաստանը նման նպատակ ունենար կը լինէր Ռուբէն Վարդանեանը, թէ Արայիկ Յարութիւնեանը, միեւնոյն է, կը սկսէր նման պրոցես։ Չեմ կարծում, թէ Ռուբէն Վարդանեանը ռուսական սցենարները գրպանում եկել է Արցախ»,- նշել է ընդդիմադիր պատգամաւորը։

Աբրահամեանը նաեւ խօսել է ադրբեջանական նոր հնարաւոր ագրեսիայի, Հայաստանի պատրաստ լինելու եւ վերջին երկու տարում բանակաշինութեան պրոցեսի մասին։ Պատգամաւորի գնահատմամբ այդ ուղղութեամբ գրեթէ ոչինչ չի արւել, սկսած ՀՕՊ համակարգերի համալրումից, վերջացրած դիրքային ենթակառուցւածքների պատշաճ կահաւորմամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։