ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարւածութիւն հաղորդելու իր քաղաքականութիւնը։
Ճիշտ է՝ դրանք դեռեւս ինտենսիւ բնոյթ չեն կրում, սակայն ակնյայտօրէն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։
Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատւական ագրեսիւութիւն, որոնք ուղեկցւում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպէս նաեւ՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատւածներում։
Այս ամենի համատեքստում եւ այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանութիւնը բոլորին «հիմնաւորելն է», որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։
Նոյնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչութեանն ու երազանքին այսքան նւիրւած լինելուն»։