Պատերազմի հետեւանքով տեղահանւած եւ սոցիալական ծանր վիճակում գտնւող արցախցիների կողքին են կանգնել մի շարք բարերարներ, որոնց ճիշտ ժամանակին արւած օժանդակութիւնը զգալիօրէն թեթեւացրել է նրանց կենցաղային հոգսերը։ Պատերազմից անմիջապէս յետոյ «Ալիւմթեք» ընկերութիւնը Արցախին է նւիրել 100 հատ մահճակալ՝ իրենց ներքնակներով եւ 50 հատ պահարաններով։ «Ալիւմթեք» ընկերութեան գլխաւոր բաժնետէրը իրանահայ բարերար Վահէ Ահարոնեանն է:

ՀՕՄ-ի միջոցով Արցախ հասցւած նւիրատւութիւնը յատկացւել է տեղահանւած բազմազաւակ, նահատակ հերոսների ընտանիքներին, ովքեր պետական ծրագրով նոր տուն են ստացել։ Նոր տներում գոյքը լրացնելու կարիք կար, եւ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտէի ու ՀՕՄ-ին ուղղւած դիմումների հիման վրայ բազմաթիւ տեղահանւած բազմազաւակ ընտանիքների ու նահատակ հերոսների երեխաներ քնում են յարմարաւէտ մահճակալներում։
ՀՕՄ-ի Արցախի միաւորի ու ծրագրից օգտւած ընտանիքների անունից շնորհակալութիւն ենք յայտնում բարերարներին ու բոլոր աջակիցներին, ովքեր այս դժւար ժամանակներում կանգնում են տուժած ընտանիքների կողքին։
Արցախի Հայ օգնութեան միութիւն