Եթէ մենք ընդունէինք սահմանադրական փոփոխութիւնները, մենք պատմութեան մէջ մտնելու էինք հետեւեալ կերպ, որ Արթուր Թովմասեանի գլխաւորութեամբ Արցախի ԱԺ-ն Սահմանադրութիւն է գրել այսինչ մարդու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում յայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը:
«alikonline.ir» - Եթէ մենք ընդունէինք սահմանադրական փոփոխութիւնները, մենք պատմութեան մէջ մտնելու էինք հետեւեալ կերպ, որ Արթուր Թովմասեանի գլխաւորութեամբ Արցախի ԱԺ-ն Սահմանադրութիւն է գրել այսինչ մարդու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում յայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը: Տեղեկացնում է News.am-ը:
«Տարածաշրջանում չկայ մի Սահմանադրութիւն, որ անձի հետ չեն կապել: Մենք մինչեւ 2006 թւականն ապրել ենք առանց Սահմանադրութեան: Այսօր բոլորիս մտահոգութիւնը նոյնն է, որ Արցախի նախագահը հրաժարականի դէպքում ցրւում է նաեւ խորհրդարանը, եւ ընդհակառակը, եւ մենք մեր սուբիեկտայնութիւնը կորցնում էինք»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախի Գերագոյն դատարանի որոշմանը, որը սահմանադրական էր ճանաչել Սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը, Արթուր Թովմասեանն ասաց. «Ես յարգում եմ Գերագոյն դատարանի որոշումը, բայց 50/50 էր: Եթէ մենք մարդուն դիտում ենք որպէս գերագոյն արժէք, եթէ մենք մարդասէր ենք, ապա տւեալ մարդուն ձայնի իրաւունքից չպէտք է զրկենք: Ես սպասում էի, որ նախագիծը այդ առումով կարող է ճանաչւել հակասահմանադրական: Մարդուն զրկել ձայնի իրաւունքից, ժողովրդավարական պետութիւնում ի՞նչ է, եթէ հակասահմանադրական չէ:
Ես յարգում եմ Գերագոյն դատարանի որոշումը, բայց այս առումով մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարութիւնն է: Եթէ մենք այստեղ էլ բռնապետական երկիր լինենք, միջազգային հանրութեան համար մէկ կը լինէր, թէ բռնապետական Արցախն ում կազմում կը լինի՝ բռնապետական Ադրբեջանի, թէ եսիմ ում: Մեր հիմնական ձեռքբերումները մեր համապետական ընտրութիւններն են, Հանրաքւէն պէտք է լինի տօն օր: ԱԺ-ն չունի այն ներուժը, որ մենք կը կարողանայինք այդ օրէնքի յօդւածները փոխելու: Ես մտավախութիւն ունէի հանրաքւէի օրը յայտարարելու»:
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառութիւնից: