«Փոխվարչապետը կարեւորել է բարեկամ Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ շնորհակալութիւն յայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծաւալած ագրեսիայի վերաբերեալ Իրանի կողմից հնչեցւած հասցէական յայտարարութիւնների համար»,- ասւած է հաղորդագրութիւնում։
«alikonline.ir»- Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, յայտնում են ՀՀ կառավարութիւնից։
«ՀՀ Փոխվարչապետը կարեւորել է բարեկամ Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ շնորհակալութիւն յայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծաւալած ագրեսիայի վերաբերեալ Իրանի կողմից հնչեցւած հասցէական յայտարարութիւնների համար»,- ասւած է հաղորդագրութիւնում։
Հանդիպման ընթացքում քննարկւել է համագործակցութիւնը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի շեշտւել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարաւոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթգծի գործարկման կարեւորութիւնը եւ դրա ներքոյ համագործակցութեան ընդլայնման հեռանկարները:
Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման յուշագրի կէտերի կատարման ընթացքին հետեւող յանձնախմբի նիստը։