Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Շատ կարեւոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, յատկապէս օրհասական ժամանակաշրջանում։ Հէնց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նոյնիսկ հերոսութիւն կարելի է համարել։
Սակայն այստեղ կայ մէկ առանցքային բաղադրիչ՝ հերոսութիւնը միայն սեփական հողի վրայ ապրելը չէ, այլ արժանապատիւ ու ազնիւ ապրելը։
Ի վերջոյ, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում եւ կողոպտում են այն, բնականաբար, արդէն հակահերոս են, թշնամի եւ շատ աւելի վտանգաւոր, քան արտաքին թշնամին»։