Նոյեմբերի 24-ին Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանն ու Դաւիթ Մելքումեանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամութեան խմբի համակարգող Կարլ Վանլաուէի հետ։
«alikonline.ir» - Նոյեմբերի 24-ին Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանն ու Դաւիթ Մելքումեանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամութեան խմբի համակարգող Կարլ Վանլաուէի հետ։ Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի բաժիը:
ԱԺ պատգամաւորը նախ շնորհակալութիւն է յայտնել 44-օրեայ պատերազմի ժամանակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող յայտարարութեամբ հանդէս գալու համար։
Քննարկումներ են եղել նաեւ բարեկամական խմբի շրջանակում համագործակցութիւնը ակտիւացնելու եւ ստեղծւած իրավիճակին առնչւող հարցերի շուրջ։