Հա

Քաղաքական

26/11/2022 - 14:25

«Փորձ է արւում հարթակը եւրոպական տիրոյթից ամբողջութեամբ տեղափոխել ռուսական տիրոյթ»․ Արտակ Զաքարեան

«Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգի շուրջ քննարկումների եւ հանգուցալուծումների հարթակը եւրոպական տիրոյթից փորձ է արւում ամբողջութեամբ տեղափոխել ռուսական տիրոյթ։ Սա կարելի է ենթադրել թէ Ալիեւի, թէ Փաշինեանի գործողութիւններից»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ անդրադառնալով Ալիեւի այն յայտարարութեանը, թէ չեղարկւել է դեկտեմբերի 7-ին Բրիւսէլում կայանալիք Փաշինեան-Ալիեւ հանդիպումը‎:

«alikonline.ir» - «Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգի շուրջ քննարկումների եւ հանգուցալուծումների հարթակը եւրոպական տիրոյթից փորձ է արւում ամբողջութեամբ տեղափոխել ռուսական տիրոյթ։ Սա կարելի է ենթադրել թէ Ալիեւի, թէ Փաշինեանի գործողութիւններից»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ անդրադառնալով Ալիեւի այն յայտարարութեանը, թէ չեղարկւել է դեկտեմբերի 7-ին Բրիւսէլում կայանալիք Փաշինեան-Ալիեւ հանդիպումը‎:

Զաքարեանի խօսքով, եթէ հաւատանք ալիեւեան աղբիւրներին, այսինքն, հանդիպումը չեղարկելու պատճառին, որը ՀՀ-ի առաջ քաշած նախապայմանն է՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցութեան վերաբերեալ, ապա նախ պէտք է հասկանալ, թէ Ֆրանսիայի դերակատարութիւնը որքանով է առանցքային եւ շատ կարեւոր հայկական կողմի համար, Հայաստանը նախկինում ինչ պայմանաւորւածութիւնն է ունեցել կոնկրետ Ֆրանսիայի հետ եւ ֆրանսիայի նախագահը ինչպիսի ազդեցութիւն կարող էր ունենալ գործընթացի վրայ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարել էր, թէ դեկտեմբերի 7-ին Բրիւսէլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ նախատեսւած հանդիպումը չի կայանայ, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահը, ինչիին ՀՀ ԱԳՆ-ն արձագանգել էր՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերւած պայմանաւորւածութեան եւ ձեւաչափի համաձայն։ «Ցանկանում ենք յիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանաւորւածութիւն, տեղի է ունեցել քառակողմ ձեւաչափում, եւ տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պիտի նոյնը լինի»,- յայտարարել է ՀՀ ԱԳՆ-ի խօսնակը։

«Այստեղ առաւելապէս աշարհաքաղաքական գործօնն է պատճառ հանդիսացել եւ երեւի թէ, դա ինչ-որ առումով կարելի է արդարացւած համարել, եթէ գործընթացը ռուսական միջնորդութեան տիրոյթում շարունակութիւն ստանայ, բայց այսօր դեռեւս պարզ չէ, թէ արդեօ՞ք առաջիկայում ռուսական հարթակում հանդիպում նախատեսւում է, թէ՝ ոչ»,- շարունակեց Զաքարեանը՝ միեւնոյն ժամանակ շեշտելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրին հասնելու հասկացւածութեան անջրպետը գնալով‎ աւելի է խորանում, իսկ Ադրբեջանի կողմից սպառնալիքների լեզուն աւելի ակնյայտ է դառնում՝ ընդհուպ մինչեւ ռազմական էսկալացիայի տանելու հաւանականութիւնը։

Զաքարեանը կարծում է, որ այս համատեքստում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում գնալով էլ աւելի են կարեւորւում։ «Թէ որքանով կապիտուլացւած Փաշինեանը հնարաւորութիւն կունենայ ամբողջութեամբ ճիշտ դիրքաւորւել եւ յստակ քաղաքականութիւն վարել այս հարցում՝ առանց այս ու այն կողմ ընկնելու, դժւար է ասել՝ հաշւի առնելով, որ ցայսօր Փաշինեանի արտաքին քաղաքականութեան արդիւնքը Հայաստանի համար եղել է ձախողումների, պրոբլեմների, նոր սպառնալիքների ու կորուստների շղթայ»,- ասում է Արտակ Զաքարեանը։

Նրա դիտարկմամբ՝ բնական ու տրամաբանական էր, որ Ֆրանսիայի սենատի վերջին որոշումից յետոյ Ալիեւը կը հրաժարւի ֆրանսիական միջնորդութիւնից, բայց միեւնոյն ժամանակ, հայկական կողմի համար, ըստ բանախօսի, արդարացւած չէ չօգտւել այդ հնարաւորութիւնից։

Արտակ Զաքարեանը չի կարծում, որ մինչեւ տարեվերջ որեւէ պայմանագիր կարող է ստորագրւել Ադրբեջանի հետ, որը որեւէ կերպ չի մտնում այսպէս կոչւած խաղաղութեան օրակարգի մէջ։ «Ամբողջութեամբ կոտրել հայկական դիրքերը, Հայաստանի ՝ վերականգնւելու քաղաքական կարողութիւնները եւ Հայաստանը ամբողջական կապիտուլեացիայի տանելու մօտեցումը, բնականաբար, նաեւ աշխարհաքաղաքական ազդեցութեան կենտրոններին եւս ձեռնտու չէ, ուստի գործընթացը դեռ որոշ ժամանակ կը գտնւի անորոշութիւնների փուլում։ Մնացած զարգացումները, ըստ էութեան, կը լինեն իրավիճակը որոշակի վերահսկողութեան տակ պահելու եւ բանակցային ինչ-որ մթնոլորտ ձեւաւորելու համար»,- եզրափակում է Արտակ Զաքարեանը։

Յաւելենք, որ Ալիեւի յայտարարութեանն արձագանգել էին նաեւ ՌԴ-ն ու Ֆրանսիան։ Մասնաւորապէս՝ Ֆրանսիայի ԱԳՆ խօսնակը յայտարարել է, որ Ֆրանսիան լիովին հաւատարիմ է Բրիւսէլի, Պրահայի եւ Վաշինգտոնի հանդիպումներից յետոյ ընթացող բանակցութիւններին աջակցելուն։ Իսկ Կրեմլը յայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է եւ կը շարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հակամարտութիւնը լուծելու համար՝ միաժամանակ նշելով, որ Փաշինեան-Ալիեւ հանդիպում նախատեսւած չէ կարճաժամկէտ հեռանկարում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։