Հա

Քաղաքական

26/11/2022 - 14:50

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները յարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի յիշատակին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներն երէկ՝ նոյեմբերի 25-ին այցելել են Մարտունի եւ ծաղիկներ խոնարհել ու յարգանքի տուրք մատուցել ՀՀ եւ ԱՀ ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի յուշակոթողին: Նոյեմբերի 25-ին լեգենդար Մոնթէն կը բոլորէր իր 65-ամեակը:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներն երէկ՝ նոյեմբերի 25-ին այցելել են Մարտունի եւ ծաղիկներ խոնարհել ու յարգանքի տուրք մատուցել ՀՀ եւ ԱՀ ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի յուշակոթողին: Նոյեմբերի 25-ին լեգենդար Մոնթէն կը բոլորէր իր 65-ամեակը: Գրում է «Ապառաժ»-ը:

Մոնթէ Մելքոնեանը ծնւել է 1957 թւականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկւած եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Վիսէյլիա քաղաքում հանգրւանած հայի ընտանիքում։

1980 թւականից անդամագրւելով Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մէկը։ 1981 թւականին նրա մասնակցութեամբ կազմակերպւեց յայտնի Վան ռազմագործողութիւնը։ 1981 թւականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանաւակայանում Մոնթէն ձերբակալւեց կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտւեց 4 ամսւայ ազատազրկման, իսկ աւելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթէն յայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկեան, դրանք կեղծ կը լինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ Այդ եւ յաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ*-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխաւոր մարզողներից մէկը:

1989 թւականին ֆրանսիական բանտից ազատւելուց յետոյ 1991 թւականին գալիս է Հայաստան, որտեղ արդէն սկսւել էին հայ-ադրբեջանական զինւած ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասէրների» ջոկատը։ Երեւանում եօթ ամիս աշխատում է Գիտութիւնների ակադեմիայում՝ գրելով եւ հրատարակելով «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը։ Նոյն թւականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետութիւն, որտեղ նրան անւանակոչում են Աւօ մականունով։ Ռազմական տեսանկիւնից մասնագիտական բարձր հմտութիւններ ցուցաբերելու շնորհիւ 1992 թւականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականութիւնը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծութեամբ ու մաքրութեամբ շահեց ոչ միայն տեղի բնակչութեան, այլեւ ընդհանրապէս, համայն հայութեան սէրն ու յարգանքը։ Նրա ղեկավարութեամբ Մարտունին դարձաւ Արցախի ամենապաշտպանւած ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թւականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարութեամբ ազատագրւեց նաեւ Քարվաճառը։ Մ. Մելքոնեանը մասնակցել է ՀՀ Իջեւանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումեանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Իր ողջ գիտակից կեանքում նա պայքարել է հայերի իրաւունքների, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ մեր հայրենիքի վերատիրման համար։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիւ հրամանատարի, քաղաքն անւանում են Մոնթէաբերդ։ Մոնթէի ընտանիքի անդամները վերջին անգամ Հայաստանում էին 2018 թւականին։ Խիզախութեան, բացառիկ հմտութեան, հայրենիքի պաշտպանութեան գործում անձնազոհ ծառայութեան համար պարգեւատրւեց (յետմահու) ԼՂՀ զինւորական «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ամենաբարձր պարգեւով։

Այդ առթիվ ՀՅԴ ԱԵՄ-ի Մարտունու «Արթուր Աղասեան» խմբի ընկերների համար ՀՅԴ Մարտունու գրասենեակում կազմակերպւել էր հերոսին նւիրւած դասախօսութիւն եւ ֆիլմի դիտում:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Տիրուհի Գասպարեանը իր խօսքում նշեց, որ Մոնթէ Մելքոնեանի կերպարն ու գաղափարները մշտապէս պէտք է առաջնորդեն մեզ:

«Նա բացառիկ անձնաւորութիւն էր, մեծ հայրենասէր եւ հմուտ ռազմական գործիչ, որին պէտք է փորձեն նմանւել բոլորը: Ես համոզւած եմ որ նրա գաղափարներով առաջնորդւելով, մենք կը կարողանանք վեարագտնել ինքներս մեզ, կերտել նոր յաղթանակներ եւ արժանի լինել նրա ժառանգ կոչւելու պատւին:

Այսօր նրանց գործը կիսատ է մնացել, սակայն ոչ անաւարատ: Ես համոզւած եմ, որ Արցախի նորագոյն պատմութեան այն էջը, որը նրանցով է բացւել, ոչ միայն չի շրջւելու, այլեւ շարունակւելու են գրւել մեր պատմութեան ոսկետառ էջերը»,- ասաց Տ. Գասպարեանը:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Վահագն Խաչատրեանն էլ նշեց, որ լեգենդար հրամանատարը շարունակում է ապրել մեր կողքին:

«Մոնթէ Մելքոնեանը՝ բոլորիս սիրելի Աւոն, այսօր էլ շարունակում է ապրել մեզ հետ, նրա շունչը զգացւում է ամենուր եւ նրա ոգին ուժ է տալիս մեզ կառչած մնալ Արցախի հողին եւ շարունակել նրա սրբազան պայքարը: Ինչպէս նա էր ասել՝ «մարդը պէտք է անդադար սովորի», ուրեմն՝ իբրեւ երիտասարդներ պարտաւոր ենք ամենայն մանրամասնութիւններով ծանօթանալ նրա գործունէութեանը, այն օրինակ դարձնել մեզ համար եւ սովորել նրանից»,- ասել է Վ. Խաչատրեանը:

 ________________________________________________________________________________________________________________

 

* ՀԱՀԳԲ Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակ

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/79569-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9d9883726f

Յարակից լուրեր

  • Ստեփանակերտում կը կայանայ «100 օր. շրջափակւած Արցախ» խորագրով ակցիա
    Ստեփանակերտում կը կայանայ «100 օր. շրջափակւած Արցախ» խորագրով ակցիա

    Սոյն թւականի մարտի 21-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի յանցաւոր շրջափակման 100-րդ օրը։ Այդ առթիւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը, համագործակցելով հասարակական կազմակերպութիւնների եւ Արցախի քաղաքական ուժերի երիտթեւերի հետ, այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18։00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախաձեռնում է «100 օր. շրջափակւած Արցախ» խորագրով ակցիա։

  • ՀՅԴ ԱԵՄ-ը՝ Արցախում իրավիճակի մասին
    ՀՅԴ ԱԵՄ-ը՝ Արցախում իրավիճակի մասին

    Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի փակումից ու Արցախը շրջափակելու պահից ի վեր ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը ակտիւ աշխատանքներ է սկսել Արցախում ստեղծւած իրավիճակը արտաքին աշխարհին ներկայացնելու ուղղութեամբ եւ հանդէս եկել Արցախը ճանաչելու պահանջով՝ համոզւած լինելով, որ միայն այդ դէպքում կարելի է սանձել Ադրբեջանին։

  • ՀՅԴ ԱԵՄ-ը Արման Ստեփանեանի ծննդեան օրւան նւիրւած միջոցառում է կազմակերպել
    ՀՅԴ ԱԵՄ-ը Արման Ստեփանեանի ծննդեան օրւան նւիրւած միջոցառում է կազմակերպել

    Նոյեմբերի 6-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան «Դուշման» խմբի նախաձեռնութեամբ ՀՅԴ ԱԵՄ-ի «Արտակ Իշխանեան» երիտասարդական կենտրոնում կազմակերպւել է միջոցառում` Արման Ստեփանեանի ծննդեան 41-րդ ամեակի առթիւ։ Նախաձեռնութիւնը նպատակ ունէր ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերին ծանօթացնել նահատակ ընկերոջ՝ Արման Ստեփանեանի անհատականութեանը, ով հաւատարիմ ընկերոջ, նւիրեալ հայի եւ արժանապատիւ սպայի օրինակ է բոլորի համար։

  • ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ
    ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ

    ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ Արցախում իրականացւող մի շարք ծրագրեր՝ պատանեկան ճամբարներ, վարժողական ծրագրեր, ճանաչողական այցեր, արշաւներ, իրականացւում են սփիւռքի ՀՅԴ երիտմիութիւնների աջակցութեամբ։

  • ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ Արտակ Իշխանեանի մասին ֆիլմ է նկարահանւել` ի խոնարհումն ընկերոջ անմար յիշատակի
    ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ Արտակ Իշխանեանի մասին ֆիլմ է նկարահանւել` ի խոնարհումն ընկերոջ անմար յիշատակի

    ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ Արտակ Իշխանեանի մասին ֆիլմ է նկարահանւել` ի խոնարհումն ընկերոջ անմար յիշատակի։ Այս մասին նշւած է ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան պաշտօնական էջում կատարւած հրապարակման մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։