Հա

Քաղաքական

27/11/2022 - 08:20

«Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը տարածաշրջանային կայունութեան համար է». Օքթայ

Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն սկսւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման համար։ Այդ մասին, Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում յայտարարել է այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«alikonline.ir» - Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն սկսւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման համար։ Այդ մասին, Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում յայտարարել է այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Գրում է Hetq.am-ը:

Նրա խօսքով՝ Թուրքիան աջակցում է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։

«Մենք արել եւ անում ենք ամէն ինչ, ինչը բխում էր մեր երկրի եւ ժողովրդի շահերից։ Մենք ամենամեծ օգնութիւնն ենք ցուցաբերել Ադրբեջանին։ Այնուհետ մենք սկսեցինք աջակցել Հայաստանի հետ կարգաւորման գործընթացին տարածաշրջանում կայունութեան համար»,- ասել է Օքթայը։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել յարաբերութիւնների կարգաւորման յատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձեւաչափով 4 հանդիպում է եղել, որից մէկը Մոսկւայում, իսկ միւս երեքը՝ Վիեննայում։

Աւելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն եւս այն կարծիքն էր յայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարութեան վրայ ճնշումները գլխաւոր խոչընդոտն են Անկարայի եւ Երեւանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում։ Նրա խօսքով՝ պաշտօնական Անկարան կողմ է Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիւանագիտական յարաբերութիւններ։ 1993 թւականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թւականին Ցիւրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնները, սակայն այդ փաստաթղթերը չէին վաւերացւել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թւականի մարտի 1-ին Հայաստանը յայտարարել էր հայ-թուրքական արձանագրութիւնների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։