Հա

Քաղաքական

27/11/2022 - 11:45

«Նիկոլ Փաշինեանն ու իր քաղաքական ուժն ունեն ընդգծւած հակաարցախեան մօտեցում». Աւետիք Չալաբեան

Նիկոլ Փաշինեանը ոչ թէ ուզում է յանձնել Արցախը, որովհետեւ պատերազմ է պարտւել, այլ նա պատերազմ է պարտւել, որովհետեւ ուզում էր յանձնել Արցախը. այս մասին երէկ նոյեմբերի 26-ին ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը՝ «Համախմբում» նախաձեռնութեան կողմից կազմակերպւած ««Խաղաղութեան» համաձայնագիր․ սահմանադրականութեան հարցն ու միջազգային իրաւաքաղաքական հետեւանքները» խորագրով համաժողովի ընթացքում:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը ոչ թէ ուզում է յանձնել Արցախը, որովհետեւ պատերազմ է պարտւել, այլ նա պատերազմ է պարտւել, որովհետեւ ուզում էր յանձնել Արցախը. այս մասին երէկ նոյեմբերի 26-ին ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը՝ «Համախմբում» նախաձեռնութեան կողմից կազմակերպւած ««Խաղաղութեան» համաձայնագիր․ սահմանադրականութեան հարցն ու միջազգային իրաւաքաղաքական հետեւանքները» խորագրով համաժողովի ընթացքում: Գրում է Aravot.am-ը:

«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամութեամբ յանձնում Արցախը։ Տպաւորութիւն է, որ Նիկոլ Փաշինեանն աւելի մեծ պատրաստակամութեամբ է յանձնում Արցախը, քան նոյնիսկ Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնյայտ է՝ Նիկոլ Փաշինեանն ու իր քաղաքական ուժն ունեն ընդգծւած հակաարցախեան մօտեցում։ Նա ոչ թէ ուզում է յանձնել Արցախը, որովհետեւ պատերազմ է պարտւել, այլ նա պատերազմ է պարտւել, որովհետեւ ուզում էր յանձնել Արցախը։ Ուղիղ հակառակն է, պատերազմը պէտք էր բեմադրել հէնց այդ սցենարով: Արցախի յանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինեանի հետ եւ այդ գաղափարը իմ տպաւորութեամբ նա չի ստեղծել, այլ իրենք Արցախը ընկալում են՝ որպէս քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանութիւն հաստատելու համար։ Պէտք էր Արցախը յանձնել, թղթով հօ չէի՞ր յանձնի, եթէ ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պէտք էր պատերազմով յանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, յետոյ էլ ասել՝ տեսաք չստացւեց»,- ասաց Չալաբեանը։

Նրան հետաքրքրում էր, թէ ինչպիսի գործիքակազմ կարելի է ակտիւացնել այսօրւայ հակազգային կուրսը տապալելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։