Հա

Քաղաքական

27/11/2022 - 14:35

Արման Թաթոյեանը Աւստրալիայում կը ներկայացնի Ադրբեջանի իշխանութիւնների հայատեաց քաղաքականութեան ապացոյցները

Մենք պէտք է ողջ աշխարհում միաւորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանութիւնների հայատեաց քաղաքականութեան, մեր ժողովրդի դէմ նրանց գործած յանցանքների դէմ պայքարի ու պատասխանատւութեան համար, իր՝ Աւստրիա այցի շրջանակներում նախատեսւած ծրագրի մասին իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Մենք պէտք է ողջ աշխարհում միաւորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանութիւնների հայատեաց քաղաքականութեան, մեր ժողովրդի դէմ նրանց գործած յանցանքների դէմ պայքարի ու պատասխանատւութեան համար, իր՝ Աւստրիա այցի շրջանակներում նախատեսւած ծրագրի մասին իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Պէտք է թոյլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց յանցաւոր մտադրութիւնները եւ մոլորեցնեն աշխարհին. Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով առաջիկայ շաբաթւայ ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Աւստրալիայում, կը հանդիպեմ նաեւ հայ համայնքի առաջնորդների եւ երիտասարդութեան հետ:

Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական յանցաւոր ներխուժումները, բնակավայրերի հարեւանութեամբ, ճանապարհներին նրանց զինւած տեղակայումների հետեւանքները սահմանային բնակիչների խաթարւած կեանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայութեան նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականութիւնը:

Այցի ընթացքում կը ներկայացնեմ նաեւ Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի վերջին ուսումնասիրութիւնները եւ, իհարկէ, հիմնադրամի աշխատանքի ուղղութիւնները»,- գրել է Թաթոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։