ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ անդրադարձել է խմբակցութեան կազմում ընդգրկւած «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան պատգամաւորների՝ մանդատից հրաժարւելու որոշմանը:
«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ անդրադարձել է խմբակցութեան կազմում ընդգրկւած «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան պատգամաւորների՝ մանդատից հրաժարւելու որոշմանը: Գրում է Yerkir.am-ը:
Յայտարարութիւնում ասւում է.
«Վերածնւող Հայաստան» կուսակցութեան մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղեակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մէջ ոչինչ չի փոխւել:
Յարգանքով ենք վերաբերւում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: