Եթէ Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետեւանքներ, նաեւ աշխարհաքաղաքական, որովհետեւ սա, փաստօրէն լինելու է յարձակում նաեւ Արցախի վրայ, լինելու է հարւած եւ յարձակում նաեւ ռուս խաղաղապահների վրայ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արցախի ԱԳ նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը:
«alikonline.ir» - Եթէ Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետեւանքներ, նաեւ աշխարհաքաղաքական, որովհետեւ սա, փաստօրէն լինելու է յարձակում նաեւ Արցախի վրայ, լինելու է հարւած եւ յարձակում նաեւ ռուս խաղաղապահների վրայ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արցախի ԱԳ նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը:
«Դա պէտք է չէզոքացւի, որովհետեւ շատ բարդ հետեւանքներ է ունենալու: Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրութիւնը անտարբեր նայելու են այդ ամենին»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերին հրադադարի խախտումներին, Բաբայեանը նկատեց, որ հրադադարի խախտումները պարբերական բնոյթ է կրում. «Երբեմն ալիքաձեւ է զարգանում, դա պարզապէս իրենց հայատեացութեան քաղաքականութեան հետեւանք է»: