Հա

Քաղաքական

30/11/2022 - 12:00

«Սահմանին լարւած է, իսկ սրանք միայն տօնածառ են զարդարում». Գեղամ Մանուկեան

Սահմանում, Արցախեան առաջնագծում լարւածութիւնն արդէն պրկւած է։

Դեռ երէկ հերթական վիրաւորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանութեան նախարարութիւնը, ու իրարայաջորդ տեղեկութիւններով նշում լարւածութեան պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանութեան նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան դաշնակցական պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Սահմանում, Արցախեան առաջնագծում լարւածութիւնն արդէն պրկւած է։

Դեռ երէկ հերթական վիրաւորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանութեան նախարարութիւնը, ու իրարայաջորդ տեղեկութիւններով նշում լարւածութեան պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանութեան նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։

Հաւաքւել էին Սայեաթ Նովա պողոտայի իրենց հաւաքակայանում ու քպ-ական հարցերն էին քննարկում։ Կուսակցութեան փոխնախագահներ էին որոշում, մանր մունր հարցեր էին արծարծում։ Իսկ սահմանին լարւած էր, լարւած է։ Բոլորն անհանգիստ են, ձգւած են։

Սրանք միայն տօնածառ են զարդարում, լոյսեր կախում, իրենց իշխանական մանրավաճառութեամբ զբաղւում»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։