Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
«alikonline.ir» - Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն:
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդւել է ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը։
Միեւնոյն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրութիւնն այն մասին, թէ իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի օկուպացւած տարածքներում տեղակայւած ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ, հերթական ապատեղեկատւութիւնն է։
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրութեամբ, իրադրութիւնը շփման գծում յարաբերականօրէն կայուն է։