Քիչ առաջ (դեկտեմբերի 3-ին ժամը 14:00-ի դրութեամբ, ԽՄԲ.) Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատւածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանութեամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
«alikonline.ir» - Քիչ առաջ (դեկտեմբերի 3-ին ժամը 14:00-ի դրութեամբ, ԽՄԲ.) Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատւածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանութեամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբը:
«Ակնյայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի ընդհատման եւ խաղաղ բնակչութեանը հոգեբանական ահաբեկչութեան ենթարկելու համար:
Միջադէպի վերաբերեալ պատշաճ տեղեկացւած է Արցախում տեղակայւած ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը: Արցախի լիազօր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարաւոր միջոցները իրավիճակի կարգաւորման ուղղութեամբ»,- նշւած է յայտարարութեան մէջ: